ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Մեր հայացքն ուղղված է դեպի Եվրասիա. Ունակ չենք ՀՀ ապագան տեսնել ավելի մեծ ռեգիոնում, շրջադարձ է պետք
Համակարգեր ու բալանսներ են փոխվում, որոնք ազդեցություն են ունենում Հայաստանի վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:   Արզումանյանի խոսքով՝ Հայաստանն այնքան Կովկաս չէ, որքան Մերձավոր արևելքի մաս․ «Իրանն ու Թուրքիան ուժային կենտրոններ են, որոնք մշտապես պայքարել են Մերձավոր արևելքում ազդեցության համար: Իրանը Մերձավոր արևելքում ավելի նուրբ է աշխատում, փափուկ ուժով: Մերձավոր Արևելքում սկսվել են մեծ փոփոխություններ, որտեղ Հայաստանը պետք է տեղ զբաղեցնի: Մեր աչքերը ուղղված են դեպի Եվրասիա, ունակ չենք Հայաստանի ապագան տեսնել ավելի մեծ տարածաշրջանում: ՀՀ իշխանությունը պատրաստ չէ Հայաստանը տեսնել որպես դերակատար: Հայկական դիվանագիտության մեջ պետք է շրջադարձ տեղի ունենա: Արցախի և Հայաստանի հարցը որպես դրամ շրջանառվել է 2020-ից, արդեն ռուս-թուրքական պայմանավորվածության մաս ենք: Այսօր ունենք ունիկալ հնարավորություն դուրս գալ ռուս-թուրքական դաշինքից»:


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: