ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
ՌԴ-ն Ադրբեջանում, հօգուտ Թուրքիայի, կորցրել է իր ազդեցության լծակները
Պուտին-էրդողան բանակցությունների հիմնական թեման հանդիսանում է հացահատիկային գործարքը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը:   Մինասյանի խոսքով՝ Պուտին-էրդողան հանդիպմանը կքննարկվի նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները․ «Գետնի վրա ականատես ենք այլ իրավիճակի: ՌԴ-ին մնացել են այն լծակները, որոնցով որոշ չափով պահում է տարածաշրջանում ազդեցությունը: Ռուսաստանը որոշ ոլորտներ կիսել է Թուրքիայի հետ: Ռուսաստանը Ադրբեջանում կորցրել է իր ազդեցության լծակները, որը հօգուտ Թուրքիայի է: Կովկասի հետ կապված Պուտին-Էրդողան հանդիպմանը լուրջ համաձայնություններ չեն լինի»:


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: