ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Սա ՄԱԿ ԱԽ բանաձև ներկայացնելուց առաջ ակցիա է․ Փարիզը ինքնաբուխ քայլի կդիմի՝ առանց Հայաստանի
Եթե բեռները թույլ չտան ներս մտնել, Փարիզը ինքնաբուխ կոշտ քաղաքականություն կիրականացնի՝ առանց Հայաստանի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը:   Քաղաքագետի խոսքով՝ սա ՄԱԿ ԱԽ բանաձև ներկայացնելուց առաջ ուշագրավ ակցիա է, Փարիզը ինքնաբուխ քայլի կդիմի․ «Փարիզի կողմից սա լուրջ քաղաքական հայտ է, որին հետաքրքիր է՝ ինչպես կպատասխանեն մեր թշնամիները: Ռուսները կարծում են՝ ամեն ինչ նախկինի նման է՝ Արցախը իրենց գրպանում է, հանձնում են: Ռուսների հեռահար նպատակը՝ Արցախը հանձնելով արցախահայերին էվակուացնել ՀՀ և ներքաղաքական սրացումներ հասունացնել»: Քաղաքագետը շեշտեց՝Արցախի համար պայքարը ՀՀ ազգային անվտանգությամբ պայմանավորված հարց է․ «Եթե թուրքին չկանգնեցնենք Արցախում, Սյունիքում դա անելը անհնար է լինելու: Սյունիքի կորստով ՀՀ ինքնիշխանությունը էրոզիայի կենթարկվի»:


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: