ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Հայկական կողմը հրաժարվում է լավրովյան նոր պլանից, ՌԴ-ն սեղմում է վերքին
Ռուսաստանի դիրքորոշումը բոլոր հարցերի վերաբերյալ վաղուց շատ հստակ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:  Քաղաքագետի խոսքով՝ ՌԴ-ն չի կարողանում և չի էլ ցանկանում դիմագրավել Ադրբեջանի ճնշումներին․ «Սա ռիսկային խաղ է Ռուսաստանի համար: ՌԴ-ն օգտագործում է Բաքվին՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: ՌԴ-ն չի կարող գոհ լինել այն փոփոխություններից, որ տեղի են ունեցել 2018-ից: Եթե ՌԴ-ն լիներ լավագույն վիճակում, դժվար ցանկանար, որ հայ հանրության զգալի հատվածը  բացասաբար վերաբերեր իրեն: Այսօր Ռուսաստանը Հայաստանում ամեն ինչը կորցնում է: ՌԴ-ն Հայաստանում մնալու համար փորձում է Ադրբեջանի հետ ավելի խորքային հարաբերություն ունենալ: ՌԴ-ն մտածում է, որ պետք է սաստկացնի ճնշումը»:


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: