ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Արցախում Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ «խորհրդավոր ընթրիքի» նպատակը Հայաստանում իշխանությունն է
Ռուբեն Վարդանյանը հերթական անգամ սխալ է, գուցե Արցախը շփոթում է Թաթարստանի հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր,Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Ռուբեն Վարդանյանը «խորհրդավոր ընթրիքի» բացահայտում է արել, բայց նրա ասելիքում շունը տիրոջը չի ճանաչում․ «Արայիկ Հարությունյանը գնա, որ ի՞նչ լինի: Արցախից փորձ է արվում քաղաքական ճգնաժամը տեղափոխել Հայաստան: Ռուբեն Վարդանյանը ճիշտ կանի Արցախում եկեղեցու բակի քարերը հավաքի, հայկական աշխարհի մասին երազանքներ ունենա: Մունդռիկություն անելու ժամանակը չէ, լավ կլինի օգնեն միմյանց հաղթել ճգնաժամը: Արցախում «խորհրդավոր ընթրիքի» նպատակը Հայաստանում իշխանությունն է: Լաոն դեռ քնած է, ժողովրդի իմաստնության դեմ խաղ չկա»:


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: