ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
ՀՅԴ-ականների «ինֆանտիլիզմը» Բաքվին և Մոսկվային մեծ նվեր եղավ
Հայ-Ֆրանսիական հարաբերությունները կտրուկ առաջընթաց գրանցեցին հատկապես 44- օրյա պատերազմի ընթացքում: Այն ժամանակ 2020 թվականի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ընդունել էր բանաձև, որով Կառավարությանն առաջարկում էր ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Նաև դատապարտում էր Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան: Ֆրանսիան կարծես թե ստանձնեց Հայաստանի պաշտպանության գործընթացը: Նրա նախաձեռնությամբ 2022-ի սեպտեմբերի 14-ին հրավիրվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհորդի նիստ: Հայ-Ֆրանսիական հարաբերությունները մեր հարևան երկրի և մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նյարդերի վրա սկսեցին ազդել այն պահից, երբ Ալիևը հայտարարեց, որ չի պատրաստվում մասնակցել 2022 թվականի դեկտեմբերին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդպմանը, որպես պատճառ նշելով Մակրոնի այդ հանդպիման մասնակցությունը: Մի շարք փորձագետներ նշել էին, որ Մակրոնը բարձր տոնով է խոսել Ալիևի հետ վերջին հանդիպմանը: Դրանից հետո ադրբեջանական և արդեն վերջերս ռուսական քաղաքական էլիտան սկսեցին քարկոծել Ֆրանսիային նրան մեղադրելով Հայաստանը զինելու և հայ-ադրբեջանական հաշտեցմանը խոչընդոտելու մեջ: Իսկ Հայ-ֆրանսիական հարաբերությունները հատկապես ռազմական ոլորտում կարծես թե տեղից շարժվելու միտումներ են ցուցադրում:


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: