ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Սփյուռքը բացի ՀՀ իշխանություններին քննադատելը այլ աշխատանք չի կատարում
Սփյուռքի ավանդական կառույցները, երևելի շրջանակները կոչերից ու դատապատումներից այն կողմ չեն անցնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Կառավարման ոլորտի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Էդգար Մանուկյանը:   Մանուկյանը կարծում է, որ Հայաստանի այսօրվա խնդիրների համար Սփյուռքի կողմից ամենօրյա աշխատանք է պետք. «Սփյուռքը կենտրոնացած է ՀՀ իշխանություններին քննադատելու գործում, այլ նպատակաուղղված աշխատանք չկա: Սփյուռքում խորությամբ չգիտեն` Հայաստանում ինչ է կատարվում. ակտիվ աշխատանք է պետք: Սփյուռքի կարողությունը պետք է օգտագործել, դիվանագիտական առումով էլ հաջողություն կունենանք»:


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: