ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Հավատում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ
Հավատում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ,  Քե՛զ, իմ տառապանք, իմ խորին խորհուրդ,  Քե՛զ, որ Դեր-Զօրի խորշակով կիզված,  Եվ այդպես ցրիվ, և այդպես կիսված,  Ապրեցիր նորից, նորից տևեցիր,  Դեպի երազդ նորից թևեցիր,  Հավատում եմ քեզ, քո արմատներին,  Քո հոգու թաքուն խորխորատներին,  Բիրտ ու բարբարոս քո կարծրությանը,  Խոնարհ ու փխրուն քո թախծությանը,  Քո հին արյանը, քո արյան կանչին,  Քո հզոր լեզվին՝ մեծասքանչին,  Հարատևության քո առեղծվածին... Վահագն Դավթյան


<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: