ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Հայաստանի տեսարժան վայրեր-Մայր Հայաստան հուշահամալիր
Մայր Հայաստան հուշահամալիր, հուշահամալիր Հայաստանի մայրաքաղաք Երևանում, կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ 1961 թվականին հանվել է Իոսիֆ Ստալինի արձանը։ 1967 թվականին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրությամբ պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձանը։ Հուշահամալիրը նախագծվել է հայկական եռանավ բազիլիկ եկեղեցու կառուցվածքով, ընդհանուր բարձրությունը 51 մետր է, քանդակինը` 22 մետր, սրինը` 11 մետր։ Պատվանդանը, ի հակադրություն արտաքին սառը, ուղղանկյուն ձևերի, ներսից հայկական գմբեթավոր, եռահարկ եկեղեցի է և իր մանրամասներով հիշեցնում է Էջմիածնի Հռիփսիմե Տաճարը։ Հուշահամալիրը կառուցված է տարբեր երանգների սև տուֆով։ Նախշազարդ կամարներն ու խոյակները և պղնձե կոփածո դուռը մեծ շուք են հաղորդում կոթողին, իսկ 4 անկյունների բարձրադիր բաց պատշգամբներից երևում է մայրաքաղաքի ողջ համայնապատկերը։ Հաղթանակի հուշահամալիրի ճարտարապետական և քանդակագործական մասերը համարժեք են և ընդհանուր մտահղացման սահմաններում ունեն ինքնուրույն նշանակություն, բովանդակություն ու իմաստավորում։ Պատերի զուսպ պլաստիկ մշակումը, քանդակազարդ շքամուտքի 19 չկրկնվող վարդյակների նուրբ նկարվածքը հարազատ են ազգային արվարձանի լավագույն նմուշներին։ Մայր Հայաստան հուշարձանի բնորդուհին հայ մանկավարժ Եվգենյա Մուրադյանն է (ծնվել է 1942) ։ Արձանը մարմնավորում է անկոտրում ռազմական ոգու, հայրենիքի պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը :
լուսանկարիչ :

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: