ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Էքբատան՝ Իրանի առաջին մայրաքաղաքը
Էքբատան հնագույն քաղաքը եղել է պատմական Մարաստանի մայրաքաղաքը։ Պատմական Էքբատանը գտնվել է ժամանակակից Իրանի Համադան քաղաքի տարածքում` Զագրոսի լեռնաշղթայի Ալվանդ լեռան ստորոտին։ Ունեցել է նպաստավոր աշխարհագրական դիրք` գտնվելով Զագրոսը հատող արևելքից արևմուտք տանող կարևորագույն ճանապարհներից մեկի վրա։ Էքբատանի բլրի պատմական համալիրում գտնվող համանուն թանգարանը 1941-1946 թթ. կառուցվել է որպես վեց դասարանից բաղկացած դպրոց, իսկ 1970-ական թվականներին հանձնվել է Հնագիտության կենտրոնին՝ գիտահետազոտական և հնագիտական ծրագրեր իրականացնելու նպատակով։ Այն վերանորոգվել և պաշտոնապես բացվել է 1994 թ.: Ներկայումս թանգարանն ունի գլխավոր սրահ, ճեմասրահ և երկու միջանցք, որտեղ ցուցադրվում են 200 հնագիտական նմուշներ։ Էքբատանի տարածքում են գտնվում նաև հայ առաքելական Ս. Աստվածածին և հայ ավետարանական Ս. Ստեփանոս-Գրիգոր եկեղեցիները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: