ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Սիալք՝ առեղծվածային բլուր
«Սիալք»-ը Իրանի Կենտրոնական բարձրավանդակի առաջին քաղաքակրթությունն է, որը գտնվում է Քաշանի Ֆին շրջանում և ունի ավելի քան ութ հազար տարվա պատմություն։ Քաշանցիները ժամանակին այն համարում էին անիծված քաղաք: Սիալքի բլուրն իրականում Իրանի պատմական զիկկուրատից մնացած ավերակներն է, հին իրանցիների պաշտամունքի վայրը, որը պատրաստված է կավից։ Սիալքի բնակիչները եղել են hարթավայրերում բնակվող հնագույն մարդիկ։ Այս պատմական վայրը բաղկացած է երկու բլուրներից՝ հյուսիսային և հարավային, որոնք գտնվում են միմյանցից 600 մետր հեռավորության վրա։ Մինչև 1931 թվականը այս տարածքը բացահայտված չի եղել և հայտնաբերվել է միայն Քաշանի գյուղատնտեսական հողատարածքներում տեղի ունեցած ջրհեղեղից հետո: Բլրից մի շարք մասունքներ տեղափոխվել են Լուվրի թանգարան, որից հետո հնավայրը ուսումնասիրելու նպատակով Ֆրանսիացի հնագետ Ռոման Գիրշմանը որոշել է մեկնել Իրան: Նա Իրանի ազգային թանգարանի տնօրեն Անդրե Գոդարի հետ միասին կարողացել է Սիալքի տարածքում իրականացնել առաջին պեղումները։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: