ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
«Լոթֆալյան» տուն-թանգարան
Իրանի Համեդան նահանգի Մալայեր քաղաքում գտնվող «Լոթֆալյան» տուն-թանգարանը Ղաջարների ժամանակաշրջանից պահպանված մի բնակելի համալիրի մաս է, որը կառուցել է Մոհսեն Մոսադեղին՝ հայտնի որպես «Մոսադեղ ալ-Մամալեք»: Նա ազգակցական կապեր է ունեցել արքայական ընտանիքի հետ: Այս առանձնատունը սկզբում բաղկացած է եղել երեք առանձին մասերից՝ «Անդառունի*», «Հոսեյնիե**» և «Ախոռ», սակայն հետագայում Մորթեզա Խան Լոթֆալյանը հոսեյնիեն գնել և այն դարձրել է բնակելի տարածք։ Այս պատմական կառույցը 2002 թվականին գրանցվել է Իրանի ազգային հուշարձանների ցանկում։ (*Անդառունին հին Իրանական տների այն հատվածն է, որը նախատեսված է եղել կանանց, երեխաների և սպասուհիների համար - հարեմ) (**Շիա մահմեդականների համար Հոսեյնիեն մի շարք կրոնական և սգո արարողությունների անցկացման կարևոր վայրերից է համարվում)

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: