ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Հայկական մարզի առաջին կառավարիչ Ալեքսանդր Ճավճավաձեի տուն-թանգարան
Ձեզ ենք ներկայացնում Հայկական մարզի (1828-1840) առաջին կառավարիչ, վրացի իշխան Ալեքսանդր Ճավճավաձեի Վրաստանի Կախեթի մարզում գտնվող տուն-թանգարանից մի շարք լուսանկարներ, որոնք արվել են իրանահայ հուշարձանագետ և մշակութային գործիչ՝ Շահեն Հովսեփյանի կողմից, 2019 թ.: Ճավճավաձեն 1814 թվականից Վրաստանում գրավել է կարևոր ռազմավարչական պաշտոններ, որոնցից է եղել նաև 1828-1829 թթ. նորաստեղծ Հայկական մարզի կառավարչի պաշտոնը։ Օժանդակել է պարսկահայերի 1828-1829 թվականների գաղթի կազմակերպմանն ու նրանց բնակեցմանը։ Նույն թվականներին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ նրա հրամանատարությամբ գործող ռուսական զորքերի փոքրաթիվ ջոկատը ազատագրել է Բայազետը, Ալաշկերտը։ Նա սերտ կապեր է պահպանել հայ ռազմական, մշակութային, հոգևոր ու հասարակական գործիչների հետ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: