ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Աքեմենյան և Սասանյան ժամանակաշրջաններին պատկանող 11 ոսկյա և արծաթյա իրերի ցուցահանդես Իրանի Համեդան քաղաքում
Հինգշաբթի, օգոստոսի 24-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության Համեդան կատարած այցի ընթացքում Հեգմաթանե թանգարանում ցուցադրվել են Աքեմենյան և Սասանյան թագավորության ժամանակաշրջաններին պատկանող ոսկյա և արծաթյա տասնմեկ իրեր: առյուծի գլխով և թռչնի թևերով ոսկյա ռիտոնը (գավաթ), Աքեմենյան ոսկյա դաշույնը, Սասանյան արծաթյա անոթը, Աքեմենյան արծաթյա գավաթը, Աքեմենյան քարե խոյակը (սյունագլուխ)՝ կովի պատկերով, Աքեմենյան ոսկյա թասը, Աքեմենյան արծաթյա ամֆորան, արծաթյա ափսեն՝ Սասանյան թագուհու նկարով և Աքեմենյան ոսկյա ապարանջանը ցուցահանդեսի հավաքածուի մի մասն են, որոնք ցուցադրվելու են հինգ օր:
լուսանկարիչ : Փուռիա Փաքիզե

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: