ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Գոլեստան պալատի Սալամ և Բրելյան սրահներ
Սալամ սրահը Թեհրանի Գոլեստան պալատի առանձնահատուկ բաժիններից է, որը գտնվում է պալատի հյուսիս-արևմտյան մասում։ Սրահում Սալամ կոչվող արարողության անցկացման պատճառով այն կոչվել է Սալամ, որի կարևոր իրադարձություններից եղել է Փահլավիների թագավորների թագադրման արարողությունը, ինչի պատճառով այն հայտնի է նաև որպես թագադրման սրահ։ Նասերեդդին Շահը արևմտյան երկրներ ճանապարհորդելուց և այնտեղի թանգարանները տեսնելուց հետո որոշել է Գոլեստան պալատում կառուցել եվրոպական ոճով մի թանգարան: Թանգարանի կառուցումն ավարտվել է 1876 թվականին, սակայն նկարների տեղադրման և թանգարանի ձևավորման աշխատանքները շարունակվել են մինչև 1879 թվականը։ Գոլեստան պալատի մյուս հայտնի սրահներից է Բրելյան սրահը, որը բաղկացած է հայելապատ սենյակներից ու ջահերից և համարվում է պալատի ամենագեղեցիկ և շքեղ սրահներից մեկը։ Մուզաֆարեդդին շահի օրոք այս շենքը ենթարկվել է փոփոխությունների և դրան ավելացվել են զարդարանքներ, որոնք ավելի մեծ շուք են հաղորդել սրահին ու պատմական շենքին։ Նասերեդդին Շահի օրոք Բրելյան սրահը օգտագործվել է օտարերկրյա թագավորների թանկարժեք նվերները պահելու համար, ինչպես նաև Փահլավիների ժամանակաշրջանում այն եղել է պաշտոնական երեկույթների անցկացման վայր։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: