ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Իրանական կիրառական արվեստի ցուցադրություն Կապանում
Կապանի մշակույթի կենտրոնի երկրորդ հարկի նախասրահում մարտի 17-ին բացվեց Իսլամական արվեստի Թավրիզի համալսարանի ուսանողների և արվեստագետների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրանքում ներառված են 35 արվեստագետի գործեր՝ կաշվե, փայտե, ապակե, կերամիկական, ասեղնագործ աշխատանքներ, որոնք պատկերացում են տալիս հեղինակների նախասիրությունների և ճաշակի մասին: Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսի տեղակալ Թուրաջ Խոսրավին ընդգծեց այն միտքը, որ ցուցահանդեսը ևս մի առիթ է երկու երկրի մշակութային կապերն ըստ ամենայնի սերտացնելու: Այս համատեքստում նա նշեց, որ մշակութային սույն ձեռնարկն իրականություն դարձավ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսարանի, Թավրիզի արվեստի համալսարանի, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ ու հովանու ներքո: Ցուցահանդեսը նաև ճանաչողական նպատակ ուներ այն իմաստով, որ Կապանի ու Թավրիզի ուսանողները ծանոթանան միմյանց ստեղծագործական աշխատանքներին: syuniacyerkir.am

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: