ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Անահիտ աստվածուհու տաճարը Իրանի Քերմանշահ նահանգում
Անահիտ աստվածուհու տաճարը Իրանի Քերմանշահ նահանգի Քանգավար քաղաքի տեսարժան վայրերից է, որը համարվում է Իրանի երկրորդ ամենամեծ քարե շինությունը Պերսեպոլիսից հետո։ Ըստ պատմական փաստաթղթերի և արձանագրությունների՝ այս արժեքավոր շինությունը թվագրվում է Աքեմենյան, Արշակունյաց և Սասանյան թագավորությունների ժամանակաշրջանով: Թեև ոմանք հավատացած են, որ տաճարը նվիրված է ջրի աստվածուհուն, ուսումնասիրողների մի ուրիշ հատված այն համարում է կիսակառույց մի պալատ, որը պատկանել է Խոսրով Փարվիզ թագավորին։ Առաջին կառույցներից է եղել, որ 1931 թվականի սեպտեմբերի 16-ին, 31 համարի ներքո գրանցվել է Իրանի ազգային հուշարձանների ցանկում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: