ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
  
Տաթևի վանքի պատմությունը
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ, Ս. Եվստաթեոս առաքյալի ուխտ, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում, Որոտան գետի վտակի անդնդախոր ձորի աջափնյա եզերքին: Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով: Ըստ Ստեփանոս Օրբելյանի, Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է IV դ., ունեցել անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ: VIII դ. վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Այստեղ են բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը» (պատրաստել էր Բաբիկ իշխանի որդի Վասակը), Բյուզանդիայից՝ «Աստվածամուխ սուրբ Նշանը», ս. Հովհաննեսի, ս. Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, ս. Գրիգոր Ա Լուսավորչի, ս. Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը: 839-ին Դավիթ եպիսկոպոսը Սյունյաց Փիլիպե իշխանից գնել է վանքի շրջակայքի Արծիվ կոչված տարածքը: 844-ին նա նույն իշխանից նվեր է ընդունել Տաթև գյուղը, որտեղ և հիմնադրել է հետագայում հռչակ ստացած վանքը: Կալվածքներ գնելու և նվիրատվությունների շնորհիվ վանքը դարձել է խոշոր ավատատեր: 844-ին Կովսական գավառի իշխան Հրահատը Տաթևի վանքին է նվիրել Նորաշենիկ գյուղը, 848-ին իշխան Փիլիպեն կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 881-ին վանահայր Սողոմոն եպիսկոպոսը գնել է Դարատափ գյուղը, վանքին վերադարձրել Խոտ գյուղը և ս. Նշանի համար ճարտար վարպետների ձեռքով պատրաստել թանկարժեք քարերով զարդարված ոսկե խաչ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: