ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պետությունը կխրախուսի Հայաստանում ապրել ու աշխատել ցանկացող գիտնականներին

Վերջին տարիներին Հայաստանում գիտությանն ուղղված ֆինանսավորումը նկատելի ավելացել է: Միայն 2022 թվականին 2021 թվականի համեմատ ֆինանսավորումն ավելացել է 83 տոկոսով:

Վերջին տարիներին Հայաստանում գիտությանն ուղղված ֆինանսավորումը նկատելի ավելացել է: Միայն 2022 թվականին 2021 թվականի համեմատ ֆինանսավորումն ավելացել է 83 տոկոսով: 2021 թվականին պետության ֆինանսավորումը կազմել է 13.7 մլրդ դրամ, իսկ 2022-ին՝ 25.1 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը նշեց, որ 2018, 2019 թվականների համեմատ ներկայում գիտության ֆինանսավորումը գրեթե կրկնապատկվել է:

«Այսօր Հայաստանում գիտության ոլորտն ավելի գրավիչ է, քան երկու տարի առաջ էր: Ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ ավելացել է նաև գիտական դրամաշնորհային մրցույթների թիվը, հետևաբար նաև գիտական խմբերի մասնակցությունն ավելի ակտիվ է դարձել: Ավելացել է նաև գիտական ծրագրերի իրականացման համար նախատեսված սարքերի ձեռքբերման ֆինանսավորումը: Այսինքն՝ հնարավորությունները մեծացել են, հետաքրքրությունը գիտության նկատմամբ ավելացել է»,-ասաց Արթուր Մովսիսյանը:

 
 

Գիտության ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ նշված ուղղություններով ավելի մեծ առաջընթաց կապահովվի, սակայն երկարաժամկետ կտրվածքով հիմնական խնդիր է դրված ապահովել այնպիսի միջավայր, զարգացում, որ գիտությունն իր ներդրումն ունենա տնտեսության զարգացման գործում:

Գիտության կոմիտեն ընթացիկ տարում նախատեսում է տարբեր գիտական թեմատիկ ծրագրեր իրականացնել մի քանի ուղղություններով: Հնարավորություններ են ստեղծվելու, որ Հայաստանի մասնագետները գնան արտերկիր և սովորեն, վերապատրաստվեն լավագույն գիտական կազմակերպություններում, հաստատություններում: Հաջորդ ծրագրի շրջանակում աջակցություն կստանա Հայաստանում ստեղծված այն գիտական խումբը, որի ղեկավարը լինելու է արտասահմանից: Վերջինս պետք է կոնկրետ գիտական խնդիրներ դնի խմբի առաջ, մրցույթով ընտրի կադրերին, հետևի աշխատանքներին, տարվա մեջ մի քանի ամիս լինի Հայաստանում: Հաջորդ ծրագիրը վերաբնակեցման դրամաշնորհն է, որի շրջանակում կաշխատեն արտասահմանում գտնվող այն հայազգի կամ ոչ հայազգի գիտնականների հետ, որոնք ցանկություն ունեն ապրել և աշխատել Հայաստանում, գիտական խմբեր ձևավորել, լաբորատորիներ ստեղծել:

«Թե ինչ չափանիշներով կընտրվեն գիտնականները, դեռ կդժվարանամ ասել, սակայն կարող եմ հաստատել, որ այո, կապ է ունենալու այն հանգամանքը, թե գիտության որ ճյուղն են ներկայացնում: Այս ծրագրերը պետք է միտված լինեն ուժեղացնել գիտության այն ուղղությունները, որոնք Հայաստանում կամ թույլ են զարգացած կամ չունենք, օրինակ,  իրավագիտություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն և այլն»,-ասաց Արթուր Մովսիսյանը:   

Նախանշված ծրագրերով ակնկալվում է, որ գիտության ոլորտում կմեծանան համագործակցության հեռանկարները, կներգրավվեն նոր ուժեր, կձևավորվեն նոր կապեր: Արթուր Մովսիսյանն ընդգծեց, որ ոլորտում ունենք կադրերի լուրջ խնդիր: Կադրային առումով իրավիճակը գոհացնող չէ, որովհետև տարիների ընթացքում ոլորտում գիտնականների թիվը պակասել է: Գիտնականների միջին տարիքը բարձր է, իսկ ոլորտ մուտք գործող երիտասարդների թիվը՝ քիչ: Այս ամենը նպաստում է, որ պետությունը գնա կտրուկ քայլերի դրսից կադրեր ներգրավելու առումով: Խնդրի լուծման համար միայն ներքին ռեսուրսը բավարար  չէ:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: