ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պեկինում մեկնարկեցին 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը

Պեկինում մեկնարկեցին 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պաշտոնական արարողությունը մեկնարկեց պատմական անդրադարձով`ներկաներին և հեռուստադիտողներին ներկայացնելով նախորդ 23 ձմեռային Օլիմպիական խաղերն ընդունած երկրները:

Պեկինում մեկնարկեցին 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պաշտոնական արարողությունը մեկնարկեց պատմական անդրադարձով`ներկաներին և հեռուստադիտողներին ներկայացնելով նախորդ 23 ձմեռային Օլիմպիական խաղերն ընդունած երկրները: Հաջորդիվ սկսվեց պատվիրակությունները մուտքը մարզադաշտ: Հայաստանի պատվիրակության դրոշը տանում էին դահուկորդ Միքայել Միքայելյանը և գեղասահորդ Թինա Կարապետյանը:

Պեկինն Օլիմպիական խաղերն ընդունած միակ քաղաք է, որ ընդունել է թե ձմեռային, թե ամառային (2008 թվական) խաղերը:

Օլիմպիական խաղերը պաշտոնապես բացեց Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, իսկ ձմեռային Խաղերի կրակը վազեցրին երկու պատանի չինացի մարզիկ:

Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերում ներկայացնում են դահուկորդ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը, ինչպես նաև գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Հայաստանի պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ-ից Արմեն Գրիգորյանն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի և մարզիչ Արսեն Ներսիսյանի թեստերի պատասխանները դրական են եղել և նրանք չեն մեկնել Պեկինի խաղերին:

 

 

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: