Հայաստանը Ադրբեջանի և Ռուսաստանի հետ քննարկում է շփման գծում անվտանգության մեխանիզմների ստեղծման հարցը։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին և պատրաստ է ստեղծել սահմանազատման համատեղ հանձնաժողով։
«Այժմ մենք ադրբեջանական և ռուսական կողմերի հետ քննարկում ենք այն միջոցները, որոնք կհանգեցնեն շփման գծում անվտանգության և կայունության մեխանիզմների ստեղծմանը։ Արդեն ասացի, որ տարբեր առաջարկներ են ներկայացվել։ Բանակցությունները շարունակվում են»,- ասել է Միրզոյանը։
Աղբյուր՝ armradio.am