ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարուստ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 2-ին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Երևանում գտնվող Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 2-ին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Երևանում գտնվող Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջունելով Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգին՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է․ «Հատկանշական է, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում։ Սա ևս մեկ հնարավորություն է՝ ուրվագծելու մեր երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ամրապնդմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը»:

Ըստ աղբյուրի՝ նախարարները քննարկել են Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարուստ օրակարգին առնչվող հարցեր: Կարևորվել է երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացումը՝ այս համատեքստում  առանձնահատուկ նշելով հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև գործարար շրջանակների միջև շփումների հաստատումը։

«Նախարար Միրզոյանը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի ներառումը Ավստրիական զարգացման համագործակցության 2021–2027թթ․ Շրջանակային ռազմավարական ծրագրում՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս հետագա առաջընթաց ապահովելու  լայն հնարավորություններ է ընձեռում ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսական զարգացման ուղղությամբ։

Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին: Մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորմանն ուղղված գործընթացի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ինչպես նաև՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ 

Անդրադարձել է կատարվել նաև հումանիտար հարցերի, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձմանը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման և տեղում միջազգային համապատասխան կազմակերպությունների անխոչընդոտ ներգրավման կարևորությանը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների հաղթահարման նպատակով Ավստրիայի կառավարության կողմից ցուցաբերված  աջակցության առնչությամբ։

Նախարարները երկուստեք ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Այս առումով Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ հայկական կողմը, ի թիվս օրակարգային այլ հարցերի, կարևորում է համանախագահների՝ տարածաշրջան այցերի վերսկսումը։ 

Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությանն առնչվող հարցեր։  

Նշվում է, որ հանդիպմանը հետևել է նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ 

Ավելի ուշ երկու նախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը, որտեղ Արարատ Միրզոյանը հանդես է եկել բացման խոսքով։

Նույն օրն առավոտյան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի գլխավորած պատվիրակությունն  այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: