ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ-վրացական հարաբերություններում նոր դինամիկա է. Փաշինյանն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Շատ ուրախ եմ մեր երկրների հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկայի համար: Օրեր առաջ այստեղ էր Վրաստանի արդարադատության նախարարը, որին, ցավոք, քովիդի պատճառով չկարողացա հանդիպել: Մեր Ոստիկանության պետը նախորդիվ այց էր ունեցել Վրաստան: Մենք նախորդ տարին ամփոփեցինք Թբիլիսիում տեղի ունեցած Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստով: Դրանից առաջ մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել Վրաստանի վարչապետ՝ իմ ընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի  հետ: Եվ շատ կարևորում եմ, որ մեր իրավապահ համակարգերն իրար հետ սերտ համագործակցություն են հաստատում: Դա կարևոր է մեր երկրների անվտանգության, իրավակարգի պահպանության  համար»: Նիկոլ Փաշինյանն իր սրտանց ողջույններն ու առողջության մաղթանքներն է խնդրել փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, ով վարակվել է կորոնավիրուսով: 

 
 

Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՀՀ վարչապետին փոխանցել Վրաստանի վարչապետի ջերմ ողջույնները: «Վրաստանի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է, հարևան է և ընկեր երկիր: Ես միշտ ընդգծում եմ,  որ հայերս և վրացիներս ամենամտերիմ ժողովուրդներն ենք, մենք շատ հարազատ ենք և նման և՛ ավանդույթներով, և՛ մշակույթով, հարազատ և մտերիմ ենք ամեն հարցում: 

Ինչ վերաբերում է մեր համագործակցությանը, ասեմ, որ առաջին հանդիպումից հետո արդեն ընկերացել ենք պարոն Ոստիկանապետի հետ: Ցանկանում եմ մեր պատրաստակամությունը հայտնել  հետագա համագործակցության  հարցում: Իմացեք, որ մենք միշտ պատրաստ ենք աջակցել և նաև պատրաստ ենք լսել ձեր փորձը, որը բավական մեծ է: Այն, ինչ հիմա նախաձեռնել եք, մասնավորապես, Պարեկային ծառայության մասին է խոսքս, շատ ողջունելի և կարևոր ծրագիր է: Մաղթում եմ, որ  հաջողությամբ այն ավարտին հասցնեք»: 

Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ծավալված արդյունավետ համագործակցության շարունակական ամրապնդումը: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում և Վրաստանում ոլորտային բարեփոխումների վերաբերյալ, կիսվել տեղեկատվությամբ պարեկային ծառայության ռեֆորմի ընթացքի և արդյունքների շուրջ: Երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումը և մշտական հաղորդակցությունը, որը բխում է հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ոգուց: 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Փետրվար 3, 2022 - 10:44

կոդ: 93834

Հայաստան

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: