ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թոռնուհին ներկայացրեց պապի պատմությունը, որը երկու անգամ փրկել է նույն անծանոթ հրեայի կյանքը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ Հոլոքոստի տարիներին հրեաների փրկած և «Յադ Վաշեմի» կողմից երախտավոր ճանաչված Հարություն Խաչատրյանի թոռնուհին ներկայացրեց պապիկի պատմությունը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ Հոլոքոստի տարիներին հրեաների փրկած և «Յադ Վաշեմի» կողմից երախտավոր ճանաչված Հարություն Խաչատրյանի թոռնուհին ներկայացրեց պապիկի պատմությունը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ Երուսաղեմում գործող «Յադ Վաշեմ» հուշահամալիր-թանգարանում հիշատակվում են մոտ 20 000 փրկողների անուններ:

 

Աննա Խաչատրյանը նշեց, որ ամեն ինչ սկսվել է շատ պատահական, երբ գտնվել է Երուսաղեմում,  ռադիոյով լսած ինֆորմացիայից հետո սկսել է փնտրել փաստաթղթեր, տեղեկատվութուն, որը կապացուցեր պապիկի արած գործը:

«Պատմությունը սկսվում է պատերազմի ամենասկզբից, երբ պապիկս գնացք նստելուց հանդիպում է ազգությամբ հրեա Կոգենին և, նրան հայի նմանեցնելով, սկսել է զրուցել, բայց պարզվել է՝ նա հայ չէ, դրանից հետո նրանք բաժանվել են: Այդ պատահական հանդիպումից հետո պապիկս հասցնում է երկու անգամ փրկել անծանոթ հրեայի կյանքը համակենտրոնացման ճամբարում (որտեղ դարձյալ պատահաբար հանդիպել են) և նրան հայերեն խոսել սովորեցնել: Պատերազմից հետո նույնպես որոշ ժամանակ կապ է եղել պապիկիս և համակենտրոնացման ճամբարում իրենց հետ գտնված մարդկանց հետ»,- ասաց նա:

Աննա Խաչատրյանը շեշտեց, որ Կոգենը, որի կյանքը փրկել է իր պապիկը, մի շարք նամակներ է գրել, վկայություն է տվել համապատասխան գերատեսչություններում, որտեղ մանրամասն ներկայացրել է, որ այդ մարդը փրկել է իր կյանքը: «2013 թվականին արդեն պապիկս պաշտոնապես ճանաչվեց «Ազգերի առաքյալ», իսկ 2014 թվականին մեզ հանձնեցին պապիկիս մեդալը»:

«Յադ Վաշեմի» երախտավորների ցուցակում ընդգրկված են տարբեր ազգությունների, դավանանքի մարդիկ՝ բազմաթիվ երկրների քաղաքացիներ: Հայաստանն այդ ցանկում 25-րդն է: Մեր 24 հայրենակիցներ արժանացել են այս պատվին: Նրանց մեծ մասի համար փրկելու շարժառիթ է դարձել Հայոց ցեղասպանության հիշողությունը: 1962 թ. Հոլոքոստի հիշատակի օրը «Յադ Վաշեմ» հուշահամալիրում բացվեց Երախտավորների ծառուղին, որտեղ ի հիշատակ փրկողների մինչ օրս ծառեր են տնկվում:

ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը
նշեց, որ փրկության գործողությունը բացառիկ մի սխրագործություն է, որը ցույց է տալիս, որ նույնիսկ ցեղասպանության սարսափելի պայմաններում հնարավոր է օգնել թույլին, զոհին և թիրախավորվածին: Երախտավորները հաղթահարել են վախը և անտարբերությունը, դուրս են եկել ամեն ինչ ջնջող, ցեղասպան կառավարության և հասարակության դեմ՝ դառնալով բարոյական վարքագծի չափանիշ ապագա սերունդների համար: Նրանք ապացուցում են, որ կարելի է և պետք է ընդդիմանալ չարին:

1953 թ. Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, ընդունեց օրենք, որով Երուսաղեմ քաղաքի բարձունքներից մեկի վրա կառուցվեց Հրեից ցեղասպանության նահատակների և հերոսների հիշատակին նվիրված «Յադ Վաշեմ» հուշահամալիրը: Վերջինիս նպատակն էր Հոլոքոստի ժամանակ նացիստների և նրանց համախոհների կողմից սպանված վեց միլիոն հրեաների հիշատակումը, հրեա դիմադրության մարտիկներին հարգանքի տուրք մատուցելը, ինչպես նաև «վեհ մտածողությամբ այլադավաններին հիշատակելը, որոնք վտանգեցին իրենց կյանքը հրեաներին փրկելու համար»


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Փետրվար 2, 2022 - 14:58

կոդ: 93817

Հայաստան

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: