ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանին ընդհանրապես նախագահ պե՞տք է

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պաշտոնապես ազդարարել է նախագահի պաշտոնի համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին առաջադրելու որոշումը:

Վահագն Խաչատուրյանն ինչպես հայտնի է, եղել է ՀԱԿ կուսակցության անդամ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում էլ զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը: Խաչատուրյանը հայտարարել է, որ 2017 թվականից իրեն համարում է անկուսակցական: Չնայած դրան, գործող իշխանությանն ընդդիմադիր գրեթե բոլոր շրջանակները, մասնավորապես խորհրդարանական ընդդիմություն դիտվող ուժերը նրան համարում են քաղաքականացված, իշխող ուժի այսպես ասած քաղաքական թիմակից: Սրա համար հիմք է ծառայում և այն, որ Խաչատուրյանը խորհրդարանական մեծամասնության ձևավորած կառավարության անդամ է:

Անկասկած է, որ նրա թեկնածության քննարկումներում ընդդիմախոսության կամ քննադատության մեխը լինելու են քաղաքական այդ հանգամանքները, կենսագրական հին ու նոր քաղաքական դրվագները: Ֆորմալ առումով դրանք իհարկե խոցելի են դարձնում թեկնածուին, հաշվի առնելով այն «աուրան», որ նախագահի պաշտոնի համար պահանջում է սահմանադրական հիմնավորումը կամ ձևակերպումը: Ամբողջ հարցն այն է սակայն, որ Հայաստանի Սահմանադրությունը երկրի նախագահի պաշտոնի համար ձևավորում է «արհեստական աուրա»: Այլ կերպ ասած, երկրի նախագահի այդ «համազգայնության» պահանջը թե անհրաժեշտությունը արհեստական է: Ընդ որում, այդ արհեստականությունը բխում էր նախկին կառավարող համակարգի դե ֆակտո տրամաբանությունից, գործնականում հակասելով խորհրդարանական կառավարման մոդելի տրամաբանությանը: Մի մարմին, որը ձևավորվում է խորհրդարանական մեծամասնության կամքով, չի կարող ձևավորվել այդ կամքի քաղաքական բաղադրիչին հակառակ: Ըստ այդմ, նախագահի ցանկացած թեկնածու ենթակա է լինելու այդ տրամաբանությանը:

Հետևաբար, ավելորդ և արհեստական համազգայնության և դրանից բխեցվող աղմուկի փոխարեն, պետք է պարզապես կողմնորոշվել կառավարման մոդելի հարցում: Այլապես, վերկուսակցականության, վերքաղաքականության մասին զեղումները ընդամենը արհեստածին են, բացարձակապես ոչ պրակտիկ, ըստ այդմ միանգամայն ավելորդ և անպտուղ: Այդ «զեղումները» անհրաժեշտ էին նախկին կառավարող համակարգի տրամաբանության համատեքստում, որովհետև այդ համակարգը գործում էր ստվերային ինստիտուցիոնալության սկզբունքով և դե յուրե խորհրդանշական նախագահը դե ֆակտո ուներ ավելի ուժեղ լինելու պահանջվածություն այդ համակարգի գլխին գտնվող Սերժ Սարգսյանի համար: Պետք է դեն նետել արհեստածին ավելորդություններն ու անգամ գալ քննարկման՝ եթե Հայաստանը մնում է խորհրդարանական կառավարմամբ պետություն, եթե խորհրդարանը մնում է միակ ներկայացուցչական առաջնային մանդատը, ապա ընդհանրապես որքանո՞վ է անհրաժեշտ նախագահի արհեստական պաշտոնը, եթե դրա համար պահանջվող տարեկան միջոցները հնարավոր է ուղղել առավել գործնական նպատակների:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: