ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ավստրիայի ԱԳ նախարարի այցը ՀՀ նպատակաուղղված է երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն

Աշխատանքային այցով փետրվարի 2-ից 3-ը Հայաստանում է գտնվելու Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը:

Աշխատանքային այցով փետրվարի 2-ից 3-ը Հայաստանում է գտնվելու Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը: Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Հայ-ավստրիական հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են ապրել։ Հայաստանի համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։ Երկու երկրների միջև համագործակցության խորացումը կարևորվում է նաև բազմակողմ ձևաչափում փոխգործակցության տեսանկյունից։  Ավստրիան այն եզակի պետություններից է, որի կառավարությունը շուրջ 4 տարի  դրամաշնորհներ է տրամադրել  ՀՀ-ում սիրիահայության վիճակը բարելավելու նպատակով:

 
 

Հայ-ավստրիական երկկողմ հարուստ օրակարգը ներառում է փոխգործակցություն առևտրատնտեսական, կրթության ոլորտներում, համագործակցություն խորհրդարանական մակարդակում, աջակցության ծրագրերի, մասնագիտական կարողություների զարգացման ոլորտում, որոնց հիմքում առկա է ամուր իրավապայմանագրային դաշտ:

Երկկողմ հարաբերություններ

Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 24-ին:

2018թ. նոյեմբերի 28-ին Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Պապիկյանը:

2012թ. օգոստոսի 28-ին Հայաստանում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել (նստավայրը` Վիեննա) Ալոիս Կրաուտը: 2021թ. Հայաստանում Ավստրիայի Զարգացման համակարգման գրասենյակի ղեկավար է նշանակվել Կլաուս Կապպերը:

Առևտրատնտեսական հարաբերություններ

Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում վերջին՝ յոթերորդ նիստը տեղի է ունեցել 2016թ. ապրիլի 12-ին Վիեննայում: Հերթական նիստն անցկացվելու է 2022թ.  փետրվարի 3-ին՝ Ավստրիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի շրջանակներում։

2013թ.-ից Հայաստանում գործում է Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) (գլխամասը` Թբիլիսի): Ավստրիական կողմը կարևորում է աջակցությունը Հայաստանում ընթացող սոցիալ-տնտեսական բարեփոխումներին, համագործակցությունը գյուղատնտեսության, բնապահպանության, էներգետիկ, մասնավորապես` վերականգնվող էներգիայի արտադրության ոլորտներում: Այդ համատեքստում Ավստրիայի զարգացման գործակալությունը ներդրել է Հայաստանի սահմանային մարզերին աջակցման ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Ավստրիայի հետ 2021թ. հունվար-նոյեմբերին կազմել է շուրջ 23 մլն. ԱՄՆ դոլար։

Քաղաքական երկխոսություն

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա է խորհրդակցությունների ձևաչափ։ Հայ-ավստրիական վերջին քաղաքական խորհրդակցությունները տեղի են ունեցել 2018թ. նոյեմբերին Երևանում:

Միջխորհրդարանական համագործակցություն

Հայ-ավստրիական խորհրդարանական կապերը աչքի են ընկնում ակտիվությամբ: Երկու երկրների օրենսդիր մարմիններում գործում են միջխորհրդարանական բարեկամական խմբեր։

***

2015թ. ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ հայտարարություն։

2020թ․ նոյեմբերին Ավստրիայի կառավարությունը որոշում է կայացրել Արտաքին աղետների հիմնադրամից 44-օրյա պատերազմի հետևանքները մեղմելու համար 1 միլիոն եվրո մարդասիրական օգնություն տրամադրել, որն իրականացվել է ԿԽՄԿ-ի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: