ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ–ն պետք է նկատի ունենա Իրանի տրամադրությունները. «Հյուսիս–Հարավը» չպետք է ստորադասվի

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է տարածաշրջանային լոգիստիկ խնդիրներին, մասնավորապես` ՀՀ տարածքով անցնող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղուն, որով անչափ շահագրգռված է Իրանը։

 
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է տարածաշրջանային լոգիստիկ խնդիրներին, մասնավորապես` ՀՀ տարածքով անցնող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղուն, որով անչափ շահագրգռված է Իրանը։
Եթե մեր տարածաշրջանի ապաշրջափակման պայմաններում սկսեն գործել երկաթուղիները, ապա այդ հանգամանքը չպետք է որևէ պարագայում անդրադառնա «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու շինարարության վրա, քանզի իրանական կողմը հենց այդ մայրուղին է դիտարկում որպես իր կողմից առաջ մղվող, Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցի ամենակարևոր բաղադրիչներից մեկը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով տարածաշրջանային ապաշրջափակման մասին, նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ակնհայտ է, որ մյուս կողմից էլ դա ուղերձ է նաև ադրբեջանական կողմին, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքի մարզը։ Եթե հավելենք, որ Իրանը պատրաստվում է նաև Կապանում հյուպատոսություն բացել և դիվանագիտական փաստացի ու մշտական ներկայություն ունենալ տվյալ մարզում, ապա Հայաստանում նույնպես պետք է նկատի ունենան իրանական կողմի տրամադրություններըև որևէ փորձ չանեն Պարսից ծոց–Սև ծով միջանցքը տեղափոխելու համար»,– նշեց իրանագետը։
Ոսկանյանի դիտարկմամբ` Իրանը կողմնակից է Հայաստանի հետ ուղիղ ցամաքային հաղորդակցության, ինչը պետք է իրականացվի Սյունիքով։ Այդ դեպքում մեր երկիրը կստանա նշանակալի տնտեսական օգուտներ և Իրանը նույնպես շահագրգռված կլինի Սյունիքի անվտանգությամբ, որտեղով իրականացվելու է միջազգային տարանցումը։
 

«Եթե ասվածին գումարենք, որ կա նաև հնդկական կողմի շահագրգռվածությունը, ապա «Հյուսիս–Հարավ» մայրուղին ներդաշնակվում է Հնդկաստանի խոշորածավալ ծրագրին, որովհետև հենց այդ ճանապարը կարող է կապել Հնդկաստանին ու Պարսից ծոցի երկրներին սևծովյան ավազանի պետությունների հետ` ապահովելով ելք դեպի Եվրոպա ու Ռուսաստանի Դաշնություն»,– ասաց իրանագետը։

Ոսկանյանի համոզմամբ` Մեղրիով երկաթգծի հաղորդակցության վերականգնման պայմանավորվածությունը, որով այդքան շահագրգռված է Բաքուն, միտված է բացառապես ապահովելու Ադրբեջանի կապը Նախիջևանի և Թուրքիայի հետ, հետևաբար Ջուլֆա - Ջուղա - Երասխ ուղղությունն Իրանի համար ունի երկրորդական նշանակություն, քանի որ այդ երկիրը նախիջևանյան հատվածը որևէ կերպ չի դիտարկում որպես Պարսից ծոց–Սև ծով միջանցքի բաղադրիչ և չի ցանկանում Սյունիքը դուրս թողնել գործընթացներից։
Նշենք, որ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վերջերս արձանագրել է, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային տրանսպորտային հանգույցի իրանական ծրագրում պաշտոնական Թեհրանը որպես տարանցման հիմնական ուղի դիտարկում է ոչ թե Ջուլֆա (Իրան) - Ջուղա (Նախիջևան) - Երասխ (Հայաստան) երկաթգիծը, այլ հենց Սյունիքի մարզով անցնելիք «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին։
Իրանցի դիվանագետը հիշեցրել է, որ նույնիսկ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման դեպքում առաջարկվող երկաթուղային տարբերակները չեն կարող պատճառ դառնալ անտեսելու Հայաստանի Սյունիքի մարզով անցնող և Երևան-Թեհրան ուղիղ ցամաքային հաղորդակցությունն ապահովող ճանապարհի կարևորությունը։
armeniasputnik.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: