«Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում նշվում է Հայաստանի ազգային օրը
Վեց ամիս տևողությամբ այս մեծամասշտաբ ցուցահանդեսում յուրաքանչյուր պետության ընձեռված է իր ազգային օրն առանձին տոնելու հնարավորություն։
Ի թիվս այլ բազմաթիվ հնարավորությունների, որ շուրջ 4 ամիս է ստեղծում է ցուցահանդեսը մասնակից պետությունների համար, սա ևս մեկ հիանալի առիթ է ավելի լայն լսարանի ներկայացնել ու հասանելի դարձնել Հայաստանը, հայկական մշակույթը, պատմությունը եւ երկրի այլ գրավչությունները։
Ցուցահանդեսային տարածքում ողջ օրը կտիրի հայկական տրամադրություն։
Ազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է 10։15-ին, ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակի բեմից՝ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությամբ, որին հաջորդել է ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների գլխավոր հանձնակատար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ելույթը։
Պաշտոնական բացման արարողությունից հետո ողջ օրվա ընթացքում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ տարբեր երկրներից ժամանած այցելուների և հյուրերի համար։
Ելույթներով հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Բարեկամություն» համույթը, Արտո Թունջբոյաջյանի և Դավիթ Սուքիասյանը, կցուցադրվի «Օլիմպիկոս» անիմացիոն կինոնկարը։
armradio.am