ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թուրքիան դասվել է կոռումպացված երկրների շարքին

«Transparency International» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի ցուցիչը (ինդեքս), ըստ որի` Թուրքիան 180 երկրների շարքում զբաղեցրել է 96-րդ տեղը:

2012 թվականից ի վեր Թուրքիան նահանջել է 42 հորիզոնականով և ստացել վերջին 10 տարվա ընթացքում ամենացածր գնահատականը:

Թուրքիայի հետ նույն ցուցանիշն են կիսում Արգենտինան, Բրազիլիան, Ինդոնեզիան, Սերբիան և Լեսոտոն:

Անցյալ տարի հրապարակված 2020 թվականի ինդեքսում Թուրքիան  40 միավորով զբաղեցրել է 86-րդ տեղը 180 երկրների շարքում։ Ըստ այդմ՝ Թուրքիան վերջին մեկ տարում հետընթաց է գրանցել 10 հորիզոնականով:

Ըստ 2021 թվականի Կոռուպցիայի ընկալման ինդեքսի՝ ամենաքիչ կոռուպցիայով երկրների տասնյակում են Դանիան, Ֆինլանդիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Սինգապուրը, Շվեդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը և Գերմանիան։

Տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիան համաշխարհային վարկանիշում ետ է մնում նույնիսկ այնպիսի երկրներից, որտեղ տնտեսական, սոցիալական և քաղաքական անկայունությունները մշտական բնույթ են կրում, և որոնք բացարձակապես առնչություն չունեն ժողովրդավարության հետ։ Թուրքիան զիջում է Բուրկինա Ֆասոին 17, Տրինիդադ և Տոբագոյին և Արևելյան Թիմորին՝ 14, Հնդկաստանին՝ 11 և Մարոկկոյի՝ 9 հորիզոնականով։

Նշենք, որ «Transparency International» միջազգային ոչ կառավարական կազմակերպության հրապարակած կոռուպցիայի ընկալման 2021թ. ցուցիչով Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 58-րդ տեղը: Ինչպես և անցյալ տարի, Հայաստանի գրանցած արդյունքն ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջինից, որը հավասար է 43-ի։ Նախորդ տարվա պես՝ Հայաստանը, բացի Վրաստանից,առաջ է իր մյուս երեք հարևաններից՝Թուրքիայից (38 միավոր` 96-ից 101-րդ տեղեր), Ադրբեջանից (30 միավոր` 128-ից 135-րդ տեղեր) և Իրանից (25 միավոր` 150-ից 153-րդ տեղեր): Նշվում է, որ Հայաստանը վերջին 10 տարիներին էական առաջընթաց գրանցած երկրների շարքում է:

 

Աղբյուր`    kronos34.news
 
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հունվար 26, 2022 - 22:03

կոդ: 93524

Աշխարհ

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: