ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես ոչ մի վայրկյան ավելի չեմ մնա այդ պաշտոնին. Արմեն Սարգսյանը ուշացումով սխալ է համարում Հայաստանը նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի փոխելու որոշումը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անակնկալ հրաժարականը շատերի մոտ տարակուսանքի տեղիք է տվել:

 Ա. Սարգսյանը, նշենք, նախագահի պաշտոնում ընտրվել է 2018 թ. մարտի 2-ին՝ ԱԺ-ի կողմից, նախագահը պաշտոնն ստանձնել է 2018 թ. ապրիլի 9-ից: Դատելով շուրջ չորս տարի նախագահի պաշտոնում պաշտոնավարած Սարգսյանի հրաժարականի տեքստից՝ հրաժարականի պատճառները  Սահմանադրությամբ իրեն վերապահված գործիքների անլիարժեքությունն է, պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա ազդել չկարողանալը, պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար օրենքների վրա վետո կիրառել չկարողանալը...:

Պաշտոնաթող նախագահը համարում է, որ «հենց գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները»: «Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաեւ ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն: Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժվար է խոսել նշանակալից ձեռքբերումների մասին, քանի որ առաջընթացի և հաջողության հնարավոր է հասնել միայն կանխատեսելի և ներդաշնակ համակարգի պայմաններում»,- նշում է պաշտոնաթող նախագահը՝ հավելելով. «Ուրախ եմ, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը: Ես հույս ունեմ, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, և հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում»: Հայտարարության տեքստից տպավորություն է ստեղծվում, որ նախագահը համապատասխան առաջարկներ է արել կառավարությանը սպասվելիք սահմանադրական փոփոխությունների առնչությամբ, որոնք վերաբերել են ոչ թե կառավարման մոդելին, այլ՝ «զսպումներին եւ հակակշիռների վրա հիմնված պետական համակարգի ստեղծմանը»: Թե պետական համակարգի ի՞նչ նոր մոդելի մասին է խոսքը, քաղաքագիտական տերմինաբանությամբ ինչպես է այն կոչվում, Սարգսյանը  չի մանրամասնել:   

Նկատենք, որ 2018-ին, երբ հայտնի էր, որ Սարգսյանի թեկնածությունն է առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտնում, օրվա իշխանությունը մեծ թափով լծվել էր նախագահի լիազորությունների կրճատմանը, ինչպես այդ օրերին մամուլն էր գրում՝ «լծակազրկմանն» ու «խուզմանը»՝ ՀՀ պետության գլխին վերապահելով  Անգլիական թագուհու կարգավիճակը: Երբ Ա. Սարգսյանը նախագահի պաշտոնում առաջադրվելու համաձայնություն էր տալիս, վստահաբար հասցրել էր կարդալ փոփոխված Սահմանադրությունն ու այն լիազորությունների շրջանակը, որը վերապահվելու էր իրեն: Արդ, ինչո՞ւ այդ ժամանակ համաձայնեց, եթե կանխավ տեղյակ էր իր խիստ սահմանափակված առաքելության մասին: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետացման նախօրյակին, երբ վերջին շտրիխներն էին արվում վարչապետի պաշտոնը սուպերվարչապետացնելու ուղղությամբ, նախագահի ձեռքից խլվեցին մասնավորապես ներում շնորհելու, պետական պարգևներով պարգևատրելու ու պատվավոր կոչումներ շնորհելու լիազորություններն ու դրանք վերապահվեցին վարչապետին, անգամ Բաղրամյան 26 հասցեում տեղակայված նախագահական նստավայրն էր խլվել Սարգսյանի ձեռքից: Չենք հիշում, որ Ա.  Սարգսյանը այս առթիվ հրապարակավ ընդդիմացած լինի: Ընդհակառակը ոգեւորված հայտարարում էր,որ առաջադրվելու եւ ընտրվելու դեպքում ինքը դառնալու է «ոչ թե երրորդ հանրապետության չորրորդ նախագահը, այլ չորրորդ հանրապետության առաջին նախագահը»: 

Ի դեպ, իր լիազորությունների սահմանափակ լինելու մասին պաշտոնաթող նախագահ Սարգսյանը վերջին շրջանում  բողոքում էր ոչ միայն «օֆ ռեքորդ» ռեժիմով, այլ ի լուր աշխարհի: 

2021 թ. նոյեմբերին ռուսաստանյան հեղինակավոր «Аргументы и Факты» պարբերականին տված հարցազրույցում Սարգսյանն անդրադարձել է այս թեմային: Հարցին՝ «Անցած մի քանի տարիներին Հայաստանում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել՝ երկիրը անցավ հեղափոխության, պատերազմի, երեք տարում՝ երկու անգամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջով: Ընդ որում, դրանից առաջ Հայաստանը փոխեց Սահմանադրությունը՝ նախագահական կառավարման համակարգից անցում կատարելով խորհրդարանականի: Երկրի ներկայիս ղեկավարությունը հայտարարում է, որ մտադիր է շարունակել լայնածավալ բարեփոխումների ուղղությունը: Կարո՞ղ են արդյոք այդ փոփոխություններն ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա»`Արմեն Սարգսյանը մասնավորապես արձագանքել էր. «Կարծում եմ, որ Հայաստանը նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի փոխելու որոշումը ճիշտ չէր: Արդյունքում ստացվեց, որ հանրապետությունն ավելի շատ վարչապետական դարձավ: Գործող Սահմանադրությունը շատ թերություններ ունի, եւ ինքս դրա փոփոխության կողմնակից եմ, որ այն հավասարակշռված լինի: Հակառակ դեպքում ապագայում այս ամենը կարող է հանգեցնել ծանր հետևանքների:

Հասարակ քաղաքացիները չեն հասկանում, թե ինչ է խորհրդարանական հանրապետությունը: Եկեք դուրս գանք փողոց և ցանկացած պատահած մարդու հարցնենք, թե ինչու նախագահը չի կարողանում լավ մարդու նշանակել նախարար կամ ինչ-որ մեկին ազատել աշխատանքից: Հասարակ քաղաքացին ձեզ չի պատասխանի: Խնդիրն այն է, որ մարդիկ, որոնք ունեն փորձ, Արևմուտքում կամ Արևելքում կրթություն են ստացել, այսօր չեն կարող գալ իրենց տուն և ծառայել իրենց երկրին, քանի որ մեր Սահմանադրությունը դա թույլ չի տալիս:
Նախարար դառնալու համար դու պետք է 4 տարի ապրես Հայաստանում, լինես միայն Հայաստանի քաղաքացի: Նախագահ դառնալու համար 10 տարի է հարկավոր: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու: Այս աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է: Հայաստանին անհրաժեշտ են մարդիկ, որոնք գիտեն աշխարհը, համաշխարհային միտումները, տիրապետում են ինֆորմացիայի, պրոֆեսիոնալ են: Ճշտմանը՝ Դուք ու՞մ մասին եք ասում, Արմեն Սարգսյանն արձագանքել էր. «Օրինակ՝ Նուբար Աֆեյանը, որը Բոստոնում ստեղծել է «Moderna» պատվաստանյութը, չի կարող դառնալ Հայաստանի գիտության նախարար: Դրա համար նա պետք է հրաժարվի իր ամերիկյան կամ կանադական անձնագրից, գա այստեղ եւ ապրի 4 տարի: Սակայն, եթե նա 4 տարի ապրեր Հայաստանում, ինչպե՞ս պետք է ստեղծեր «Moderna»-ն: Դրա համար սահմանադրական փոփոխությունները շատ կարևոր նպատակ եմ համարում: Պետք է բացել ճանապարհները, կոտրել Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերի միջև եղած բեռլինյան պատերը...»: 

Ա. Սարգսյանն իր 2022 թ. ամանորյա ուղերձում եւս սահմանադրական փոփոխությունների մասին առաջարկություն էր հնչեցրել. «Անհրաժեշտ է բացել հայրենիքի դռները մեր բոլոր հայրենակիցների համար, իսկ դրա համար նախ պետք է փոխենք Սահմանադրությունը, որպեսզի սփյուռքի մեր հայրենակիցները, մեր ողջ ժողովուրդը կարողանա ազատորեն մաս կազմել և ծառայել հայրենիքին: Սահմանադրության փոփոխությունը կնպաստի նաև պետության ավելի արդյունավետ կառավարմանը, պետական կառույցների հավասարակշռմանը ավելի ճկուն ու փոխկապակցված, ավելի հասկանալի ու պատասխանատու գործունեությանը»:

Միջազգային հեղինակավոր The Spectator world պարբերականը այս տարվա հունվարին ծավալուն հոդված էր հրապարակել Հայաստանի վերջին զարգացումների մասին, որտեղ նույնպես անդրադարձ կար ՀՀ Սահմանադրությանը: Հոդվածի հեղինակը մասնավորապես գրել էր. «Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է երեք տարուց մի փոքր ավելի ժամանակ: Արդյո՞ք Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ բարեփոխումների իրականացումն արագացնելու համար: Արմեն Սարգսյանն արձագանքել էր. «Հայաստանի նախագահ լինելն իմ կյանքի մեծագույն պատիվն է»: Ապա հավելել. «Սակայն ինձ հարգված զգալու համար չէ, որ համաձայնեցի այս աշխատանքին: Ես եկա, որպեսզի ծառայեմ Հայաստանին։ Եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես ոչ մի վայրկյան ավելի չեմ մնա այդ պաշտոնին, եթե դա կարող է որևէ ձևով խանգարել դրա կյանքի կոչմանը և երկիրի առաջընթացին»:  

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2021 թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ 2020 թ. փետրվարի 12-ին ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը լուծարվել է, փոխարենը ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ: Եւ մինչ այն կսկսի աշխատել եւ առաջարկներ ներկայացնել՝ ՀՀ նախագահը, կիսատ թողնելով իր ծառայությունը, որոշեց «սպիտակներով խաղալ» եւ ժամկետից շուտ հրաժարական տալ:  

Հեղինե Մանուկյան

civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: