Էրդողանը վիճակը ծանր է բուժվում է աշխարհահռչակ իսրայելցի սրտաբանի մոտ
Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ Էրդողանը իրոք լուրջ խնդիրներ ունի սրտի հետ: Որպես ապացույց ԶԼՄ-ները գրում են, որ Էրդողանը իսրայելցի պաշտոնյաների միջոցով գաղտնի կապ է հաստատել Իսրայելի և առհասարակ ամբողջ աշխարհում լավագույն սրտաբանական կենտրոններից մեկի՝ Սուրասկի կլինիկայի հետ:
Նշվում է, որ այս պահի դրությամբ Էրդողանը գտնվում է աշխարհահռչակ սրտաբան Իցհակ Շապիրի հսկողության տակ: Իսրայելցի բժիշկը նրան խորհրդատվություն է տրամադրում և ամբողջովին վերահսկում բուժման գործընթացը:
Այս լուրը լայնորեն տարածվել է սոցցանցերի իսրայելական տիրույթում, սակայն պաշտոնական որևէ հայտարարություն չկա:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին լուրեր տարածվեցին, թե Էրդողանը ծանր հիվանդ է ունի մի շարք հիվանդություններ:
yerevan-times.com