Հայաստանում Իրանի դեսպանը կարևորել է սահմանամերձ շրջաննրերի կարողություններն ու հնարավորությունները զարգացնելու անհրաժեշտությունը
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետ Աբեդին Խոռամի հետ տեսակոնֆրանսի ձևաչափով կայացած հանդիպման ժամանակ բարձր գնահատելով նահանգի նահանգի տնտեսական, զբոսաշրջային և մշակութային կարողություններն ասել է.«Արևելյան Ատրպատական նահանգը կարող է առանցքային դեր խաղալ հարևան երկրների հետ Իրանի հարաբերությունների զարգացման գործում»:
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետն անդրադառնալով տարածաշրջանի և հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված Իրանի կառավարության քաղաքականությանն ասել է.«Հարևան երկրներում Իրանի դեսպանները կարևոր դեր են խաղում տնտեսական, մշակութային և զբոսաշրջային հարաբերությունների զարգացման գործում»:
Կարևորելով Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի կարևոր դերը երկրի հյուսիսարևմտյան հարևանների հետ հարաբերությունների զարգացման գործում՝ Խորամը հավելել է. «Հայաստանը Իրանի դարպասն է դեպի ԵԱՏՄ միության շուկաներ»:
parstoday.com/hy