ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալիևի մարդասպանությունը կանգնեցնելու ճանապարհը

Վերին Շորժայի ուղղությամբ սահմանային փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ: Ադրբեջանը հայտնում է իր մի զոհի մասին:

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, ադրբեջանցիները հերթական անգամ խախտել են հրադադարը, կիրառելով հրետանի և անօդաչու թռչող սարքեր: Իրադրության լարումը տեղի է ունենում բավականին բարդ միջազգային իրադրության պայմաններում, երբ առկկա է առնվազն երկու ուղղությամբ բավականին բարձր լարվածություն՝ Ղազախստան, այնտեղ  իրականացված ՀԱՊԿ օպերացիայով, և ԱՄՆ-Ռուսաստան բանակցություն, որը ընթանում է Եվրոպայում և գոնե առայժմ կողմերը հայտարարում են անզիջում դիրքերի մասին: Ահա այդ ֆոնին Ադրբեջանը սրում է իրավիճակը, ընդ որում ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլ նաև արցախյան ուղղությամբ սադրանքներ թույլ տալով, ինչը անկասկած նշանակում է, որ Բաքուն փորձում է խնդիր կամ լարվածություն, կամ տագնապ ստեղծել Ռուսաստանի համար: Իսկ գուցե դա ոչ թե Բաքուն է փորձում, այլ Էրդողանը՝ Բաքվի միջոցով, որը ըստ էության Ռուսաստանին տանուլ տվեց ղազախական խաղի առնվազն այս ռաունդը:

Ավելին, չենք կարող բացառել, որ Էրդողանը մտածում է ոչ թե միայն Ռուսաստանին տանուլ տված լինելու մասին, այլ ռուս-ամերիկյան որևէ հնարավոր պայմանավորվածության, հաշվի առնելով այն որոշակի հանդարտությունն ու զսպված սառնությունը, որ ղազախական իրավիճակի գնահատման հարցում ցուցաբերեց Վաշինգտոնը: Ուշադրության է արժանի և այն, որ հունվարի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական ու եվրասիական հարցերի տեղակալ Քերըն Դոնֆրիդը: Քաղաքական այս խաչաձև և բարդ վեկտորներին զուգահեռ, Հայաստանի հանրությունն ապրում է իր զինվորների կորստի հերթական ցավը, բնականորեն հարց բարձրացնելով, թե մինչև երբ պետք է շարունակվի այդ ամենը:

 
 
 

Միաժամանակ սակայն, այդ հարցադրումները համակվում են հակասականությամբ: Նախ, որպես «չշարունակվելու» միջոց դիտվում է Ադրբեջանին պատժիչ ռազմական հարված հասցնելը: Կասկած չկա և չի եղել, որ մեր զինվորներն ու հրամանատարները թշնամուն թույլ չեն տալու մարսել իրենց ծառայակիցների սպանությունը: Սակայն, զուտ «լուծման» իմաստով անկասկած է, որ այս պերմանենտ բախումների փակ շղթան այն է, ինչ Ադրբեջանն ու նրա տարաբնույթ հովանիները ձևավորել են Հայաստանի դեմ: Ալիևի համար մարդկային կյանքը գին չունի և մենք որպես հանրություն սրանում համոզվել են վերջին տասնամյակի ընթացքում, երբ Ադրբեջանը սկսեց ինտենսիվորեն կիրառել սահմանին մարդասպանության գործիքը, որպես Հայաստանի հանդեպ քաղաքական շանտաժի միջոց: Սրան զուգահեռ, ուժերի հարաբերակցությունն էլ մեղմ ասած այնպիսին չէ, որ Հայաստանը կարող է մտածել ուժգին հարվածի մասին, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ավելին, քանի որ Ալիևի համար մարդկային կյանքը չունի արժեք, և քանի որ նա այդօրինակ հարցերում հանրային արձագանքը խլացնելու համար ձևավորել է փակ տեղեկատվական համակարգ, նա թերևս հենց դրան էլ սպասում է՝ «փոխադարձ» հարվածներ, որտեղ իքս պահի արդեն նշանակություն էլ չի ունենա, թե ով է սկսել առաջինը: Սա բոլորովին չի նշանակում, որ հայկական կողմը պետք է ձեռնպահ մնա պատժիչ պատասխաններից: Հակառակը, Ալիևը պետք է տեսնի, որ չի կարող շանտաժով որևէ քաղաքական որոշում պարտադրել Հայաստանին: ցավոք  սրտի, այդ իմաստով հայկական ընտրությունը մեծ չէ՝ եթե չենք ուզում կորուստներ, ապա պետք է գնանք լուծումների, որոնք պատկերացնում է Բաքուն: Պատկերացննում ենք, որ դա իրականում ոչ թե բերելու է թեկուզ ոչ շահավետ խաղաղության, այլ ընդամենը շանտաժի նորանոր դրսևորումների:

Սա իսկապես չափազանց բարդ մի վիճակ է, որում արդեն ավելի քան տասնամյակ գտնվում է Հայաստանը: Սակայն, այս վիճակից ելքը ռազմական չէ, այդուհանդերձ ելքը քաղաքական է: Ալիևը կանգ կառնի քաղաքական խնդիրների առաջ կանգնելու դեպքում: Հետևաբար, սա Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում գործող սուբյեկտների խնդիրն է, խորքային առումով մշակել կոնցեպտներ, որոնք իրենց մեջ կպարունակեն Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունը առավելագույն քաղաքական խնդիրների առաջ կանգնեցնելու ուղիներ, տարբերակներ, մեխանիզմներ: Այս աշխատանքի գլխավոր պատասխանատուն պետք է լինի իշխանությունը, սակայն պատասխանատվություն պետք է ունենան բոլոր քաղաքական սուբյեկտները, որոնք հավակնում են արտահայտվել այդ թեմայով: Այդ արտահայտությունները հնարավորինս զերծ պետք է լինեն զգայական ռազմա-հայրենասիրական պաթոսից: Միաժամանակ, իշխանությունը պետք է շարունակի առաջնային պատասխանատվություն կրել սահմաններում հայ դիրքապահների սպառազինական և ինժեներական պաշտպանվածության անընդհատ բարձրացման հարցում, հարկ եղած դեպքում այդ աշխատանքին ներգրավելով հասարակական ռեսուրսներ:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: