Իրանի սահմանները գտնվում են լիարժեք ու կայուն անվտանգության պայմաններում
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին ԻԻՀ ոստիկանության աշխատակիցների ավարտական արարողության ժամանակ հավելել է. «Իրանը սահմանակից է 15 երկրների հետ, իսկ երկրի սահմաններին, հատկապես հարավարևելյան սահմաններին հաստատված է կայուն անվտանգություն է»։
Նշելով, որ երկրի սահմաններին թշնամիների և օտարերկրացիների առկայությունը Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գիծն է, Գեներալ Գուդարզին հավելել է. «Եթե թշնամական խմբերն ու օտարերկրացիները տեղակայվեն Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններին, մեր սահմանապահները կարող են դրանք պաշտպանել»:
Գուդարզին հավելել է. «Իրանը դիվանագիտական լավ հարաբերությունների ունի հարևանների հետ: Սահմանային անցակետերից որևէ մեկը փակ չէ, իսկ սահմաններին առևտրատնտեսական փոխանակումների ընթացքը դրական է»։
Նրա խոսքով.. «Իսլամական Իրանի ահմանապահները աչալուրջ են, իսկ երկրի սահմաններն անվտանգ»: