ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը կսկսվի երկուշաբթի՝ Մոսկվայի ժամանակով 10.00-ին, հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։
«Այսօր Նուր-Սուլթանի ժամանակով 13:00-ին (Մոսկվայի ժամանակով 10:00-ին) նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որը գումարվել է ղազախական կողմի նախաձեռնությամբ»,- Ինստագրամի իր էջում գրել է նա։
Միաժամանակ նա հավելել է, որ հանդիպումը ուղիղ հեռարձակվելու է «Խաբար 24» ազգային հեռուստաալիքով։
Աղբյուր՝ armradio.am