ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԱՄՆ-ը չի կրճատելու զորքերը Եվրոպայում. Կոշտ պատասխան Մոսկվային

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Ռուսաստանը դեռ կարող է Ուկրաինայի հարցով դիվանագիտական ​​լուծում ընտրել հաջորդ շաբաթ Եվրոպայում կայանալիք բանակցություններում, սակայն զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները «չի շեղվի» Մոսկվայի պահանջների պատճառով:

Վաշինգտոնը չի դիտարկում Լեհաստանում և Բալթյան երկրներում մշտական տեղակայված ամերիկյան զորքերի թվի կրճատման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էմիլի Հորնը։ Նրա հայտարարությունը պատասխան էր ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկությանը առ այն, որ ամերիկյան ներկայության կրճատման հարցը կարող է արծարծվել ամերիկյան կողմի և Մոսկվայի միջև հաջորդ շաբաթ կայանալիք բանակցությունների ընթացքում։

 
 
 

«Եվ, ի հեճուկս այս հոդվածում մեջբերված անանուն պաշտոնյայի, վարչակազմը չի կազմում ուժերի հարաբերակցության փոփոխությունների ցուցակ՝ առաջիկա բանակցություններում քննարկելու համար: Այդ պնդումները կեղծ են», ասել է նա։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Ռուսաստանը դեռ կարող է Ուկրաինայի հարցով դիվանագիտական ​​լուծում ընտրել հաջորդ շաբաթ Եվրոպայում կայանալիք բանակցություններում, սակայն զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները «չի շեղվի» Մոսկվայի պահանջների պատճառով:

«Կարծում եմ, որ սա սցենարի մի մասն է՝ բացարձակապես անօգուտ պահանջների ցուցակ կազմելը և այնուհետև պնդելը, որ մյուս կողմը հետաքրքրություն չի ցուցաբերում, ու հետո դա օգտագործել որպես ագրեսիվ գործելու պատրվակ», ասել է Բլինքենը: «Բայց բանը հենց այն է, որ Ռուսաստանում լավ գիտեն, թե որ առաջարկներն են  ի սկզբանե դատապարտված ձախողման»։

Իր հերթին, ԵՄ-ում նախագահող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լը Դրիանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական ներխուժումը Ուկրաինա կհանգեցնի «լուրջ ռազմավարական հետևանքների», այդ թվում՝ «Հյուսիսային հոսք 2» գազատարի համար։

Հունվարի 12-ին Բրյուսելում կկայանա Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ուկրաինայում տիրող իրավիճակը և եվրոպական անվտանգությունը, ինչպես նաև «ռազմական գործողությունների, փոխադարձ թափանցիկության և ռիսկերի նվազեցման խնդիրը», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Հանդիպմանը Ռուսաստանը կներկայացնեն արտաքին գործերի և պաշտպանության փոխնախարարները։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: