ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ղազախստանը հայտարարել է երկրի բոլոր շրջաններում իրավիճակի կայունացման մասին

Ղազախստանի բոլոր շրջաններում, որտեղ տեղի են ունեցել անկարգություններ, իրավիճակը կայունացել է։

Ղազախստանի բոլոր շրջաններում, որտեղ տեղի են ունեցել անկարգություններ, իրավիճակը կայունացել է։ Այս մասին ասվում է երկրի ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Երլան Տուրգումբաևի հայտարարության մեջ, որը կիրակի տարածել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Ներկայումս հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է երկրում կարգուկանոնը վերականգնելու համար: Այսօր իրավիճակը կայունացել է երկրի բոլոր շրջաններում: Իրավապահ ուժերն ազատագրել են նախկինում գրավված աքիմաթների [տեղական իշխանությունների] շենքերը: Վերականգնվում է կենսապահովման համակարգերի աշխատանքը»,-ասել է Տուրգումբաևը։

Նրա խոսքով, նախկինում առանձնապես ծանր իրավիճակ էր ստեղծվել Ալմաթիում, որտեղ հունվարի 5-ին 20 հազարանոց կազմակերպված ամբոխը փորձել էր գրավել տեղական վարչակազմի շենքը։ Նրանց հաջողվել էր ճեղքել պաշտպանության մի քանի գիծ ու ներթափանցել շենք։

«Միևնույն ժամանակ, ցուցարարներն ամենուր դրսևորեցին մասնագիտական ​​հմտություններ։ Նրանց գտնվելու վայրերում և հարձակումից առաջ անջատվել են տեսահսկման տեսախցիկները, արգելափակվել են ճանապարհները, դիտորդներ են տեղակայվել պարագծով։ Իրենց գործողությունները համակարգելու համար նրանք օգտվել են ռադիոկայաններից»,- ասել է ՆԳ նախարարը։

Նա նշել է, որ շուրջ 800 հանցագործ գրավել է Ալմաթիի միջազգային օդանավակայանը։ Արդյունքում չեղարկվել է 60 մեկնում և 56 ժամանում, թալանվել են օդանավակայանի շենքի բոլոր խանութները և տոմսարկղերը։

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին. երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել են երկրի այլ քաղաքներում, այդ թվում՝ հանրապետության ամենամեծ քաղաքում՝ Ալմաթիում։

Իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում և սկսել հակաահաբեկչական գործողություն։

Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հունվար 9, 2022 - 10:41

կոդ: 92771

Աշխարհ

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: