ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Զորավարժությունների միջոցով Ադրբեջանը դիտարկում է նպաստավոր իրավիճակում ուժային սցենարի կիրառումը․ Տաթևիկ Հայրապետյան

Զորավարժությունների միջոցով Ադրբեջանը դիտարկում է նպաստավոր իրավիճակում ուժային սցենարի կիրառումը․ Տաթևիկ Հայրապետյան

 – Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վերջին շրջանում ակտիվորեն բարձրաձայնում է Հայաստանի կողմից ակնկալվող դրական քայլերի մասին,  որին ի պատասխան Բաքուն նշում է կառուցողական դիրքորոշում ցուցաբերելու մասին։ Բայրամովի հայտարարություններն ի՞նչ են ենթադրում։

– Պետք է ընդունել, որ Ադրբեջանը բավականին հմտորեն է մանևրում։ Մի կողմից խաղաղության պայմանագիր են առաջարկում, որն ականջահաճո է հնչում, իսկ իրականում դրա տակ հստակ ռումբեր են տեղադրված՝ հայկական պետական և անվտանգային շահի տեսանկյունից։ Երեկ Բերձորի շրջանում մեկնարկել են նոր զորավարժություններ, իսկ Բերձորի կենսական նշանակությունն Արցախ-Հայաստան կապի ապահովման առումով, կարծում եմ, քննարկման առարկա չէ։ Այդ ականջահաճո արտահայտությունների և տեքստերի ներքո իրենք նախ դնում են ռազմավարական նպատակներին ծառայող հստակ բովանդակություն և դրան զուգահեռ շարունակում են զորավարժություններ իրականացնել և ընդհանուր տարածաշրջանում խնդիրներ ստեղծել։ Այս բոլոր գործընթացներն ուղեկցվում են պաշտոնական Անկարայի հետ։

– Տիկին Հայրապետյան, Ադրբեջանի կողմից վերջին շրջանում հաճախակի դարձած զորավարժությունները, որոնք այս անգամ Քաշաթաղի շրջանում են իրականացվում, ի՞նչ միտում ունեն։

– Նոյեմբերի 9ից ի վեր՝ հինգ տասնյակից ավել թուրք-ադրբեջանական զորավարժություններ են տեղի ունեցել։ Դրանք ուղղակի անցկացվելու համար չեն իրականացվում, ունեն հստակ նպատակ։ Իմ կարծիքով՝ դրա միջոցով իրենք դիտարկում են նպաստավոր իրավիճակում ուժային սցենարի կիրառումը, որովհետև եթե հետպատերազմյան շրջանում պետությունները հակված են գնալ հարաբերությունների կարգավորման և ընդհանուր խաղաղության հաստատման՝ նման գործելաոճ չեն ընդունում, իսկ իրենք ցույց են տալիս, որ նորովի են պատրաստվում։ Իմ դիտարկմամբ՝ սա մարտահրավեր է ոչ միայն Հայաստանին և Արցախին, այլև Իրանին ու Ռուսաստանի, որովհետև երբ իրենք զորավարժություն են անցկացնում ռուս խաղաղապահ առաքելության տեղակայման վայրին շատ մոտ և զուգահեռ կարող են քաղաքացիական անձի սպանել իր իսկ այգում, սա առաջին հերթին հարվածում է ռուս խաղաղապահ առաքելության իրագործմանը և նպատակն ավելի հեռահար է, այսինքն՝ ազատել Արցախը հայերից։

– Չնայած երկկողմ հարաբերությունների կարգավորման հայտարարություններին, ադրբեջանցի արտգործնախարարը նույն ելույթում Հայաստանին մեղադրեց եռակողմ հայտարարության իրագործումը դանդաղեցնելու մեջ, ապա սպառնաց, որ ձեռնարկվելիք քայլերի դեպքում Բաքուն համարժեք արձագանք կտա։ Ադրբեջանն ի՞նչ ռազմավարություն է վարում այսօրինակ իրարամերժ հայտարարությունների ներքո։

– Մենք չգիտենք, թե կուլիսների հետևում ինչ խոսակցություններ են գնում նույն եռակողմ ձևաչափով, կամ Բայրամով-Միրզոյան հանդիպման ընթացքում։ Ճիշտ է, փոքր մամլո հաղորդագրություններ են տարածվում, բայց բուն խոսակցությունների մասին տեղյակ չենք․ գուցե Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում, որից տեղյակ չենք, կամ դրան հայկական կողմն ընդդիմանում է։ Այն, որ Ադրբեջանի ախորժակը բացվել է և շարունակում են նորանոր բաներ «պոկել» իրավիճակից, ակնհայտ է։ Նույն Բայրամովը նշում է՝ Հայաստանը որոշում է գնա ռևանշիզմի, թե խաղաղացման ճանապարհով, իբրև առաջարկում են, իսկ Հայաստանը՝ մերժում։ Ադրբեջանը շարունակում է հոգեբանական գրոհը, որովհետև գերիները դեռ չեն վերադարձվել կամ վերադառնում են փոքր խմբաքանակով։

Մարիամ Ասատրյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հոկտեմբեր 21, 2021 - 11:27

կոդ: 869

Հայաստան

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: