ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել է Հայաստանի ներդրումային ներուժը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը, Նարեկ Տերյանը, փոխդեսպան Չիպ Լեյթինեն, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Ջոն Ալլելոն և այլ պաշտոնատար անձինք։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցությունը, ընդգծել ԱՄՆ կառավարության շարունակական աջակցությունը տնտեսական բարեփոխումների իրականացման գործում և շեշտել արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի արդյունավետությունը:

Նախարարն անդրադարձել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում զբոսաշրջության ոլորտի համար մշակված «Հայաստանի օրինակելի փորձառություններ» գնահատման չափանիշներին և ստանդարտներին` ընդգծելով կատարված աշխատանքի կարևորությունը։ Տեղեկացնելով, որ ստանդարտներն արդեն ուղարկվել են Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին` հաստատելու և կիրառության մեջ դնելու նպատակով՝ նա նաև ավելացրել է, որ մշակված ստանդարտների շնորհիվ զգալիորեն կբարելավվի զբոսաշրջության ոլորտը և հնարավորություն կստեղծվի դեպի Հայաստան ուղղել մեր երկրի համար թիրախային տուրիստական հոսքեր։

Դեսպանը նշել է, որ Հայաստանը շատ գրավչություններ ունի թե՛ ներդրումների, թե՛ զբոսաշրջության զարգացման համար՝ հատուկ ընդգծելով գինեգործության ոլորտում Հայաստանի գրանցած հաջողությունները։ Նա նշել է, որ գինեգործության ոլորտում ևս զարգացման մեծ պոտենցիալ է տեսնում։

Նախարարն անդրադարձել է նաև պետություն-մասնավոր հատված երկխոսության կայացման գործում ԱՄՆ ՄԶԳ-ի դերին` նշելով, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է արվել, սակայն դեռ շատ անելիքներ կան նպատակային նշաձողին հասնելու համար։

Ներկայացնելով կառավարության ծրագրի տնտեսական հատվածը` Վահան Քերոբյանը նշել է, որ նախատեսվում է սպառման վրա հիմնված տնտեսությունից անցում կատարել դեպի ներդրումների վրա հիմնված տնտեսության: Իրականացվելիք ծրագրերից նախարարը կարևորել է հատկապես ներդրումների ներգրավմանը և ներդրողների աջակցմանն ուղղված ծրագրերը, ֆինանսական հատվածի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ նշելով, որ դրա մի մասն է կազմում վենչուրային ֆոնդերի ստեղծումը։ Հայաստանում արդեն զարգացում է ապրում այս ոլորտը, ինչի մասին են վկայում նոր հիմնվող վենչուրային ֆոնդերը։

Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը` նշելով, որ Հայաստանը լավ հարթակ կարող է լինել այն ամերիկյան ընկերությունների համար, որոնք կցանկանան մուտք գործել ԵԱՏՄ անդամ մյուս երկրների շուկաներ։ Այս համատեքստում նա հրավիրել է ամերիկյան ընկերություններին տնտեսական գործունեություն ծավալել Հայաստանում: Նախարարն առաջարկել է նաև քննարկել ԱՄՆ-ում և Հայաստանում գործարարների համար երկուստեք հարկային բարելավումներ իրականացնելու հնարավորությունը:

Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և շեշտել իրենց պատրաստակամությունը համագործակցությունը շարունակելու ու անհրաժեշտ աջակցություն տրամադրելու ուղղությամբ:

Դեսպանը համակարծիք է եղել, որ հարկավոր է հնարավորինս հեշտացնել բիզնես գործունեության ծավալմանն ուղղված գործընթացները` պատրաստակամություն հայտնելով քննարկել վերջինիս ուղղված հետագա քայլերը։

Նախարարն անդրադարձել է նաև փոքր և միջին ձեռներեցության ոլորտի զարգացմանը, առկա խնդիրներին, ներկայացրել ոլորտի զարգացման տեսլականը։ Խոսելով ՓՄՁ ոլորտում մասնագետների պակասի մասին` նա տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում կրթությունը բիզնեսի պահանջներին հարմարեցնելու համար` այս համատեքստում կարևորելով ԱՄՆ-ի դերը փորձի և փորձագիտական գիտելիքների փոխանցման առումով։ Դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում աջակցել որոտի զարգացմանն ուղղված գործողություններին։
Ներդրումային միջավայրի մասին խոսելիս Վահան Քերոբյանն առանձնացրել է այն ոլորտները, որոնք կարող են հետաքրքիր լինել ամերիկյան ներդրողների համար, այն է՝ արևային էներգիայի արտադրություն, դեղագործություն, քիմիական արդյունաբերություն, առողջապահություն։
Խոսելով Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման մասին՝ դեսպանը հրավիրել է հայկական կողմին մասնակցելու ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի կողմից դեկտեմբերի 6-ին կազմակերպվող առցանց հանդիպմանը, որին մասնակցելու են Հայաստանի ներդրումային հնարավորություններով հետաքրքրված ամերիկյան պետական կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրական հարաբերությունների մասին համաձայնագրին: Երկուստեք համաձայնություն է ձեռք բերվել սկսել աշխատանքներ՝ այն վերանայելու և թարմացնելու ուղղությամբ:

Հանդիպման ավարտին դեսպանը նշել է, որ կառավարության ծրագրում երկու երկրների համագործակցության համար բավականին շատ հնարավորություններ կան: Որոշվել է քննարկված կետերով աշխատանքներ իրականացնել երկու կողմերի մասնագետների մասնակցությամբ։

1in.am

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: