ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Վանո Սիրադեղյանի հիշատակին

Քանի որ վերջին օրերին հրապարակվում են բազմաթիվ հիշողություններ Վանո Սիրադեղյանի մասին, արվում են բազմաթիվ մեջբերումներ, ես էլ հիշեմ Վազգեն Սարգսյանի գնահատականը, որը լսել եմ անձամբ. «Կարծում եք, Վանոն կարողանում է ճիշտ գնահատել մարդկանց ու երեւույթները միայն իր ինտուիցիայի միջոցո՞վ:

Սխալվում եք: Նա ուղղակի շատ է մտածում, երկար է մտածում խնդիրների մասին եւ հետո ընդունում է ճիշտ որոշում»: Ինձ թվում է, պետական գործչի համար կարեւորագույն հատկանիշներից մեկն է: Չեմ ուզում իդեալականացնել այդ գործչին, որին, բնականաբար, երախտապարտ եմ «Առավոտ» թերթը հիմնելու համար: Նրա գործունեության դրական եւ բացասական կողմերի մասին թող հետագայում խոսեն պատմաբանները: Բայց այս համատեքստում կա մի հարց, որն այսօր արդիական է: Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կայացած, ինքնուրույն մարդիկ էին, որոնցից ամեն մեկը, անկախ առաջին նախագահի անձից, իրենից առանձին արժեք էր ներկայացնում: Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյան, Բաբկեն Արարքցյան, Հրանտ Բագրատյան, Դավիթ Շահնազարյան, Էդուարդ Եգորյան, Աշոտ Մանուչարյան եւ էլի շատ-շատերը՝ նրանք ամենեւին փերիներ չեն, բայց ես չեմ կարող պատկերացնել, որ նրանցից որեւէ մեկը չասեր առաջին դեմքին այն, ինչ մտածում էր կամ հակառակը՝ ասեր այն, ինչ չէր մտածում՝ «շեֆին» դուր գալու համար: Դա, իհարկե, բերում էր հակասությունների, կոնֆլիկտների, պառակտումների: Բայց եկեք մտածենք՝ արդյո՞ք պետության համար առավել գերադասելի է, երբ երկրի ղեկավարի կողքին մարդիկ են, որոնք ինքնուրույն արժեք չեն ներկայացնում, այլ պարզապես հանդես են գալիս որպես ֆոն՝ այդ ղեկավարի ամբիցիաների համար: Ես, համենայնդեպս, ղեկավար պաշտոններում գերադասում եմ տեսնել վառ անհատականությունների, մտածող, նախաձեռնող մարդկանց, ոչ թե գորշ պալատականների: Սիրադեղյանը կայացել էր որպես գրող մինչեւ 1988 թվականը եւ վերը թվարկած բազմաթիվ մարդկանց ու էլի շատերի պես պայքարի մեջ էր մտել միանգամայն մաքուր, ազնիվ նկատառումներով: Թե ինչ էր տեղի ունեցել 1990 թվականից հետո, երբ ՀՀՇ-ն եկավ իշխանության, առանձին եւ շատ երկար խոսակցություն է, եւ քանի որ գործող անձանցից շատերը դեռեւս մեր կողքին են (Աստված բոլորին երկար կյանք տա), եւ շատերն անգամ ներգրավված են արդի քաղաքականության մեջ, այդ խոսակցությունը, կարծում եմ, դեռեւս վաղաժամ է:

…Միակ բանը, որ ինձ համար անհասկանալի մնաց, թե ինչու 2018 թվականի հեղափոխությունից հետո այս իշխանությունը, որն ամեն ինչով, կարծես թե հակադրվում է «նախկիններին», Վանոյի հարցում շարունակեց Քոչարյանի եւ Սարգսյանի քաղաքական գիծը (կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ, անկախ իրավական մանրամասներից, խնդիրը քաղաքական էր): Այլապես՝ մարդը գոնե իր վերջին տարիները կանցկացներ հայրենի եզերքում…

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

aravot.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Հոկտեմբեր 20, 2021 - 11:18

կոդ: 847

Հայաստան

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: