ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Էբրահիմ Ռայիսի. Իրանի Իսլամական Հանրապետությունը հարևան ժողովուրդներին համարում է իր հարազատները

Սահակ Շահմուդադյան . Իրանի Իսլամական Հանրապետության 8-րդ նախագահի պաշտոնում Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 5-ին Իրանի իսլամական խորհրդարանի դահլիճում ռազմական և պետական պաշտոնյաների և 115 երկրների հյուրերի ներկայությամբ;

Երդմանակլության արարողությանը նաև ներկա էր Հայաստանի վարչապես Նիկոլ Փաշինյանը, որի երկրորդ այցն էր Իրան 2018 թվականից հետո և առաջին այցը 2021 թվականի օգոստոսի 3-ին Հայաստանի նոր խորհրդարանի կողմից վերստին վարչապետ ընտրվելուց հետո:

Նախքան երդմանակլության պաշտոնական առարողությունը հինգշաբթի առավոտյան  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ  ջերմ ու ընկերական հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Իրար հետ համագործակցելով ՝ մենք մեծ քայլեր ենք կատարում ՝ հանուն երկու երկրների և երկու ժողովուրդների շահերի ապահովման ուղղությամբ»:

Խիստ ուշագրավ հանդիպման ընթացքում Ռայիսին անդրադառնալով տնտեսության, առևտրի, գիտության և տեխնոլոգիայի տարբեր ոլորտներում Իրանի և Հայաստանի կարողություններին՝ Իրանի նախագահը հավելել է. «Մենք վճռական ենք հնարավորինս շուտ ավարտին հասցնելու համատեղ ծրագրերն ու նախագծերը և դրանք ծառայեցնելու երկու ժողովուրդների բարօրությանն ու հարմագործակցությանը»: Ռայիսի այս հայտարարությունները պետք է գնահատել Իրանի ընդհանուր քաղաքական մոտեցումը իր հարևան և բարեկամ երկիր Հայաստանի նկատմամբ, որը հետպատերազմյան և կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքներով տնտեսական և ներքաղաքական խիստ ծանր պայմաններում հայտնվելով հանդերձ, այնուամենայիվ Իրանի կողմից դիտվում է որպես տնտեսական և առևտրային ինչու չե նաև տրանսպորտային երթուղի ապահովող պոտենցիալ ուժով հարևան և վստահելի գործընկեր երկիր:

Ինչպես հայտնի է Ռայիսիի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ Հայաստանը հատուկ նշանակություն և դիրք է տալիս Իրանի հետ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը, հավելել է. «Վստահ ենք, որ նոր շրջանում երկու երկրների հարաբերությունների զարգացումն առավել արագ կընդլայնվեն տարբեր ոլորտներում»:

Փաշինյանը նշել է.«Երեւանը Թեհրանի հետ հարաբերությունները փոխադարձ շահերի ուղղությամբ զարգացնելու եւ ամրապնդելու պատրաստակամության ամենաբարձր մակարդակն ունի»:

Փաշինյանի այս հայտարարությունը ևս վկայում է, որ Հայաստանը չնայած ներքաղաքական ասպարեզում և խորհրդարանի ընտրություններից հետո ռուսամետ քաղաքական կլանի և նախկին իշխանությունների մնացորդների կողմից խիստ ճնշման տակ է հայտնվել իր տնտեսական, ռազմական և քաղաքական հարաբերություններն խորացնել կամ այլ խոսքով Հայաստանի քաղաքական ճակատագիրը ամբողջովին միացնել Ռուսաստանին, սակայն  Հայաստանի իշխող «Քաղաքացիակն Պայմնագիր» դաշինքի իշխանությունները ըստ էության փորձում են բազմազանություն մտցնելով Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տարբեր ուղղություններով քաղաքական և տնտեսական կապերը զարգացնել Արևմտյան և Արևելյան երկրների ու տերությունների հետ, որոնցից ամենակարևոր ուղղությունը նախ Իրանն է և հետո դեպի արևելք Հնդկաստանը և Չինաստանը:

Հաշվի առնելով Իրանի նոր իշխանությունների և հոգևոր ղեկավարության քաղաքատնտեսական կողմնորոշումը դեպի արևելյան երկրները ինչպես համագործակցություների ընդլայնումը Հնդկաստանի և Չինաստանի հետ, Երևանի հարաբերությունների ընդլայնումը հարևան երկիր Իրանի հետ կարող է տնտեսական մեծ օգուտներ բերել երկու երկրների համար, հատկպես երբ նկատի առնենք, որ Իրանի նոր իշխանությունները առաջիկա ամիսներին նոր ֆորմատով ու ծրագրով կփորձեն Իրանի միջուկային բանակցությունները վերսկսել Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի հետ: Այստեղ մի փոքր կարող է Հայաստանի դերակատարությունը՝ որպես տնտեսական և տրանսպորտային երթուղի դեպի Սև ծով և Արևելյան Եվրոպայի կապող կամուրջ, մեծանալ Իրանի համար, որը Հայատանին դիտում է, որպես հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կարևոր տարբերակ երկիր, Թուրքիային փոխարինելու իմաստով:

Հատկանշական է,  որ Իրան Հայաստան առևտրատնտեսական, տրանսպորտային և աշխարհաքաղաքական  հարաբերությունների զարգացման հեռանկարը քիչ թե շատ կապված է Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորման հետ համհունչ ընթացող բանակցություններին և դրանց բխող  համաձայնության կայացման արդյունքներին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին  Թեհրանում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ Իսկ միաժամանակ Իրանի Նախագահ Ռայիսիի երդմնակալության արարողությանն էր մասնակցել Եվրամիության ներկայցուցիչը արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղար Էնրիկե Մորային:

Իր  երդմնակալության արարողության ժամանակ, ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Իրանի ժողովրդի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին և պետք է չեղարկվեն բոլոր պատժամիջոցները, և մեր կառավարությունը  կաջակցի  այս նպատակի իրականացմանն ուղղված  դիվանագիտական ​​նախագծին»:

Ռայիսին  նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը հարևան ժողովուրդներին  համարում է իր հարազատները»:

Նա հավելել է, որ իր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևան երկրներին և տարածաշրջանին հատուկ ուշադրություն դարձնելն է, և որ տարածաշրջանում Իրանի ուժն անվտանգություն հաստատելու մեջ է:  Տարածաշրջանի երկրների և հարևան երկրների հետ Իրանի լայնածավալ փոխգործակցությունն ու հարաբերությունները բխում են երկու կողմերի շահերից, և եթե այս հարաբերությունները լավագույնս առաջ գնան,  պատժամիջոցներն ու  համաշխարհային ցնցումները չեն կարող ազդել այդ երկրների տնտեսական և քաղաքական շահերի վրա:

 

Այս համատեքստում ուշագրավ է, որ հենց հինգշաբթի օրը արձագանքելով  Իրանի նոր նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակ Նաբիլա Մասրալին հայտարարել է. «Իրանի նոր կառավարության հետ փոխգործակցությունը մեծ  նշանակություն ունի ԵՄ –ի համար»:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակ Նաբիլա Մասրալին հայտարարել է, որ միության հիմնական առաջնահերթությունը ՀԳՀԾ-ի վերականգնման գործընթացի դյուրացումն է:

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի երդմնակալության օրը նույնպես Սպիտակ տան խոսնակը Ջեն Փսաքի հայտարարությամբ հանդես գալով ասել է ԱՄՆ -ի պատրաստակամությունը` վերսկսելու փոխադարձ բանակցությունները Իրանի հետ: Սպիտակ տան խոսնակը հավելել է, որ նախագահ Բայդենի տեսակետն այն է, որ դիվանագիտական ​​ուղու շարունակումը մեր լավագույն շահերից է բխում:

Արևմուտքի կողմից Իրանի նոր նախագահի երդմնակալության արաողությունից հետո արված հայտարարությունները նշանակում են որ նոր միտումներ են զարգանում Արևմուտք Իրան հարաբերություններում որը էական նշանակություն կարող է ունենալ Իրանի և հարևան երկրների և ընդհանրապես տարածաշրջանի բոլոր երկրների հարաբերությունների վրա:

Ուշագրավ փաստ է, որ Իրանը, հարևան երկրները և Արևմտյան Ասիայի տարածաշրջանն ունեն տարբեր ընդհանրություններ, և Ռայիսին, հաշվի առնելով այս կարևոր սկզբունքը, ներկայացնելով իր կառավարության արտաքին քաղաքականությունը, ընդգծել է հարևանների և տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցության հետագա ընդլայնման կարևորությունը:

ԻԻՀ ութերորդ նախագահն իր առաջին պաշտոնական ելույթում ներկայացրել է Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքական մոտեցումը՝ տարածաշրջանային և միջազգային ասպարեզում Իրանի ազգային շահերն ապահովելու ուղղությամբ:

Սա ինքստինքյան բացառիկ հնարավորություն է, Իրանի և հարևան երկրների հատկապես Հայաստանի համար, Իրանում տեղի ունեցող քաղաքական  և արտաքին հարաբերություններում կառուցողական մոտեցումների ֆոնին իր հարաբերություններն ու կապերը ընդլայնել Իրանի հետ և կառուցողական դերակատարություն ունենալ երկողմ հարաբերությունների ընդլայմնան և Իրան Արևմուտք, Իրան-ռուսաստան և Իրան- Արևելյան Ասիա տերությւնների հետ հավսրակշիռ և փոխշահավետ գործակցություններն ընդլայնելու նպատակների իրականացման ուղղությամբ:

Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան և նրա մասնակցությունը Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության  արաողությանը և նրանց հանդիպումը Թեհրանում, խիստ նշանակալից իրադարձություն պետք է արձանագրել՝ երկու բարեկամ երկրների հարաբերությունների ընդլայնման նոր մեկնարկի համատեքստում:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: