Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի Ռուբեն Ռուբինյանը:
Նշենք , որ ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր , որ առաջին նման հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում։ «Հատուկ ներկայացուցիչների հանդիպումը սպասվում է, որ կկայանա հունվարին»,- ասել էր թուրք նախարարը:
Հիշեցնենք ՝ Անկարան հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակել է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Երևանը՝ խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։
yerevan-times.com