ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի արտաքին քաղաքական սիմվոլիկ մեկնարկը. Փաշինյան-Ռեյիսի՝ Պուտին-Էրդողանից հետո

2022 թվականի առաջին աշխատանքային օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռեյիսիի հետ: Զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են եինչպես երկկողմ տնտեսական եւ քաղաքական օրակարգի հարցեր, այդպես էլ ռեգիոնալ իրադրությունն ու միջազգային թեմաներ:

Փաշինյան-Ռեյիսի հեռախոսազրույցը տեղի է ունենում հունվարի 2-ին Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից հետո: Ինչ խոսք, որեւէ կերպ հնարավոր չէ ասել, թե ինչպիսի կապ կարող է լինել երկու զրույցների միջեւ այսպես ասած միմյանցից բխելու իմաստով, սակայն այս ժամանակագրական զուգորդումը իհարկե բավականին սիմվոլիկ է: Ողջ հարցը այն է, որ այստեղ կան թե «ընդհանուր» շատ թեմաներ եւ օրակարգային հարցեր, եւ թե հարցեր ու թեմաներ, որոնք ռուս-թուրքական եւ հայ-իրանական ուղղությունների առումով կարող են լինել ընկալումների եւ պատկերացումների, շահերի տրամագծորեն հակառակ դաշտում:

Ինչն է գերակշռել հունվարի 2-ի եւ 3-ի հեռախոսազրույցներում, բավականին բարդ է ասել, միաժամանակ սակայն բավականին սիմվոլիկ է հենց այդ փաստը, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային եւ արտաքին-քաղաքական տարին սկսում է Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցով: Այս հանգամանքը գուցե թե հատուկ ուշադրության է արժանի նաեւ այն իրողության ֆոնին, որ ընդամենը օրեր առաջ՝ 2021 տարեվերջին հայտնի դարձավ Կապանում Իրանի հյուպատոսություն բացելու որոշման մասին:

Թեհրանն այդ հանգամանքը բացատրել էր նրանով, որ Սյունիքը ըստ էության ունի ռեգիոնալ խաչմերուկի հեռանկար: Այլ կերպ ասած, անկասկած էր, որ Իրանի այդ որոշումը թելադրված չէ զուտ հայ-իրանական հարաբերության հանգամանքով եւ ունի ռեգիոնալ նշանակություն, ինչն էլ բնականաբար անմիջականորեն կապակցված է հաղորդուղիների ապաշրջափակման այն օրակարգին, որ քննարկում են Հայաստանն ու Ադրբեջանը՝ Ռուսաստանի հովանու ներքո, եւ որի հայ-թուրքական հատվածը թերեւս կլինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերության կարգավորման ուղղությամբ հատուկ բանագնացների բանակցության օրակարգի մասին:

Այս ամենում սակայն առանցքային նշանակություն է ունենալու նաեւ այն, թե ինչպիսի ընթացք կունենան Իրանի եւ Արեւմուտքի բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ, կամ պարզապես՝ իրան-ամմերիկյան հարաբերությունն ու բանակցությունները, որոնք այս պահին ընթանում են արդեն մի քանի շաբաթ, սակայն կարծես թե դեռեւս հեռու են դրականության որոշակի հանգրվան արձանագրելուց, չնայած հարաբերական կառուցողականության մթնոլորտին: Այդ ամենի համատեքստում նաեւ պետք է դիտարկել այն, որ հայ-իրանական հարաբերությունը շաղկապվում է նաեւ հայ-վրացական հարաբերության հեռանկարին,եւ այդ առումով Փաշինյան-Ռեյիսի հեռախոսազրույցի հանգամանքը ուշադրության է արժանի նաեւ այն այցի հետ ժամանակագրական որոշակի կապի համատեքստում, որ դեկտեմբերի 19-21-ին կատարեց Հայաստանի վարչապետը Վրաստան:

Հայ-իրանական հարաբերությունն այդ ամենում իհարկե առանցք չէ, մի շարք պատճառներով, սակայն միեւնույն ժամանակ ունի որոշակի ինդիկատորային նշանակություն: Խնդիրը այն է, որ Իրանն այս բազմաթել իրավիճակում ուղղակի եւ անուղղակի կապակցվածությունների մի հանգույց է, որում գործնականության նոր աստիճանի հասնելու համար օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների պատճառով գործնականության նոր աստիճան կամ հարթություն է անհրաժեշտ նաեւ այլ ուղղություններում: Ահա այս առումով, 2022-ի մեկնարկին Փաշինյան-Ռեյիսի հեռախոսազրույցը՝ առավել եւ հունվարի 2-ին Էրդողան-Պուտին եւ դրանից առաջ էլ դեկտեմբերի 30-ին Բայդեն-Պուտին հեռախոսազրույցների ֆոնին, առնվազն հիմք է տալիս դիտարկելու, որ 2022 թվականի մեկնարկին ուրվագծվում են ռեգիոնալ նոր իրողության գործնականացման շոշափելի հնարավորություններ: Այդ ամենն առավել եւս այն ֆոնին, որ առաջիկա օրերին Իրանի նախագահին սպասում են նաեւ Մոսկվայում, ինչից առաջ խոսվում է ռուս-իրանական մեծ պայմանագրի կնքման հավանականության մասին:

Հայկ Իսրայելյան

yerevanlur.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: