ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստանը պետք է ապացուցի, որ դրանք դատարկ խոսքեր չեն և ոչ թե իրեն պահի «կլյուչնիկի» պես

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների իմաստով 2022 թվականի համար Հայաստանի գերխնդիրը անշուշտ ֆինանսական մեծ փաթեթի՝ 2,6 միլիարդ եվրոյի օժանդակության հեռանկարի քաղաքական իրացումն է:

 Այդ հնգամյա օժանդակության փաթեթը ներառում է տնտեսական և ռազմավարական կարևոր ուղղություններ:Այս համատեքստում հունվարի 1-ից ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնած Ֆրանսիան Հայաստանի համար կարող է լինել կարևոր գործընկեր։ հաշվի առնելով նաև այն փաստը, թե ինչ վերաբերմունք ունի Ռուսաստանի Արևելյան գործընկերության ծրագրի նկատմամբ, իսկ Եվրամիության օժանդակությունը հենց այդ ծրագրի անդամ պետություններին է նախատեսվում ՝ Հայաստանը կանգնում է նոր մարտահրավերների առաջ։Պուտին-Մակրոն հաճախակի շփումները նկատի ունենալով՝ Հայաստանն այս հարցում կարո՞ղ է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Ֆրանսիայի  նախագահությունը ԵՄ խորհրդում լավ հնարավորություն է Հայաստանի համար մեր հարաբերությունները թե՛ Ֆրանսիայի և թե՛ Եվրամիության հետ թարմացնելու, նորացնելու համար․<<Դրա հիմքն այն է, որ  մենք Եվրամիության հետ ունենք Համապարփակ և Ընդլայնված գործընկերության համաձայնագիր, նաև հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզին։ Այո՛, հիմա ժամանակն է գործնական քայլերի, իսկ թե Ռուսաստանն ինչ կմտածի՝ բացառապես Ռուսաստանի խնդիրն է, քանի որ զարգանալու խնդիրը մեր առաջ է  դրած»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ժամանակն է  ծրագրեր ներկայացնել, հաստատել ու սկսել գործնական աշխատանքը․ «2․6 միլիարդ եվրո ասվածն այն չափն է, որը սահմանել է Եվրամիությունը հատկացնելու համար, բայց դրանք հատկացվում են կոնկրետ ծրագրերի համար։ Պետք է աշխատել այն ծրագրերը կյանքի կոչելու համար, որպեսզի գումարը չկորի։Եվ եթե Հայաստանում մասնագետների պակաս կա, ապա պետք է վարձել խորհրդականներ նաև Եվրոպայում, որպեսզի այդ ամենը բերվի պատշաճ վիճակի ու այդ ծրագրերը  օր առաջ գործարկվեն»։

Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանի քայլերին ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը, ի՞նչ դրսևորումներ են հնարավոր, Ռուբեն Մեհրաբյանն արձագանքեց․ «Իրերը պետք է կոչենք իրենց անուններով ու  հակադարձումները պատշաճ կերպով իրականացնենք։ Ի վերջո՝ խոսքը Հայաստանի զարգացման մասին է։ Եվ եթե պարոն Կոպիրկինը հայ ժողովրդին ուղղված ամանորյա ուղերձում ասաց, որ  ժամանակը ցույց տվեց, որ սրանք դատարկ խոսքեր չեն, ապա Ռուսաստանը պետք է ապացուցի, որ դրանք դատարկ խոսքեր չեն։ Ցանկացած բարի կամեցողություն ենթադրում է, որ այն երկիրը, որին դու բարեկամ ես համարում՝ որքան շատ զարգանա, այնքան լավ։ Եթե Ռուսաստանը դրանով չի առաջնորդվում, ուրեմն պարոն Կոպիրկինը զբաղվում է տրիվյալ ցինիզմով ու պարզապես փորձում է մոլորության մեջ գցել հայ ժողովրդին։ Այնպես որ՝ այս ամեն ինչը նաև հայ ժողովրդին հետևությունների տեղիք կտա, բայց դրան հակազդելու ձևեր կան։ Եթե Ռուսաստանն իրեն պետք է պահի «կլյուչնիկի» պես, կարժանանա համապատասխան վերաբերմունքի», -եզրափակեց նա։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

1in.am

 
 
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: