ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պետք է Մաքսային ծառայության վերափոխման ռազմավարական նոր էջ բացենք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է  Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

 
 

«Հարգելի պարոն Բադասյան, կառավարության հարգելի անդամներ, հարգելի տիկին մարզպետ, Մաքսային ծառայության հարգելի աշխատողներ,

շնորհավորում եմ ձեզ և բոլորիս Մաքսային ծառայության 30-ամյակի կապակցությամբ: Սա շատ լավ առիթ է, որպեսզի ամփոփենք 30-ամյա գործունեությունը և Մաքսային ծառայության վերափոխման ռազմավարական նոր էջ բացենք: Իհարկե, մեր պետության կայացման ճանապարհին պետական ինստիտուտները, նաև հարկային ֆիսկալ մարմինների  դերը շատ էական է, որովհետև Մաքսային ծառայությունը պետության կարևորագույն ատրիբուտներից մեկն է: Եվ այս ընթացքում, իհարկե, զարգացման բավականին երկար և բարդ ճանապարհ է անցել: 

Ես, սակայն, կուզեի, որ շարունակենք վերջին տարիներին սկսած՝ պետական ծառայողի՝ ընդհանրապես, և մասնավորապես՝ մաքսային ծառայողի, հարկային ծառայողի և մարմինների կերպարի փոփոխության գործընթացը: Եվ հանրային առումով էլ այս կոմունիկացիան պետք է ճիշտ մատուցվի, որովհետև մաքսային ծառայողն այն մարդը չէ, ով, ենթադրենք, մի քանի տոպրակ ապրանք բերող խեղճ քաղաքացուց փորձում է դրամ վերցնել, այլ մաքսային ծառայողն այն մարդն է, ով պետական գործառույթ է իրականացնում: Մաքսային ծառայության իմիջի փոփոխության և ընդհանրապես, ընկալման փոփոխության մասին խոսելիս՝ մենք պետք է խոսենք նաև քաղաքացիների ընկալման փոփոխության մասին, որովհետև շատ դեպքերում այդ ընկալումը չկա, որ այն ամենն, ինչ մեզ շրջապատում է և այն իրականությունը, որ մենք այսօր ունենք, ի վերջո սկսվում է քաղաքացու՝ պետության  նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումից: Այսինքն, ինչո՞ւ են քաղաքացիները հարկեր, մաքսավճարներ, տուրքեր վճարում, որովհետև մենք բոլորս պայմանավորվել ենք, որ պետք է ունենանք պետություն, այդ պետությունը պետք է գործի հետևյալ կանոններով և այդ կանոնների շրջանակներում մենք պետք է կատարենք վճարումներ, որով պետք է լուծենք և բավարարենք այն կարիքները, որ ունենք:

Ընդհանուր առմամբ, հույս ունեմ, որ նաև տարածաշրջանային փոփոխությունների և զարգացումների բերումով Հայաստանի Հանրապետությունը տարանցիկ շատ ավելի մեծ նոր պոտենցիալ ձեռք կբերի, և այս առումով էլ Մաքսային ծառայության ընթացակարգերի գործառույթների բարելավումը շատ էական է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տարանցիկ գրավիչ երկիր լինի: Եվ սրա համար ոչ միայն ճանապարհները, կոմունիկացիաներն են կարևոր, այլև այն ծառայությունները, որ մատուցվում են, մասնավորապես՝ Մաքսային ծառայության կողմից:

Հարգելի ներկաներ, կրկին անգամ ուզում եմ շնորհավորել բոլորիս Մաքսային ծառայության այս նշանակալի հոբելյանի առիթով: Ցանկանում եմ բոլոր ծառայողներին շնորհակալություն հայտնել Մաքսային ծառայության կայացման գործում ներդրման համար և հաջողություններ մաղթել բոլորիս՝ պետական ինստիտուտների հետագա կայացման գործում հաջողակ լինելու իմաստով, այդ թվում՝ Մաքսային ծառայության վերափոխման  իմաստով, որ Մաքսային ծառայության իմիջը գնալով ավելի ու ավելի լավը դառնա: Ի վերջո, թեկուզ և չհասնենք, այնուամենայնիվ, մենք պետք է ձգտենք կատարելության»:    

Այնուհետև տեղի է ունեցել Մաքսային ծառայության աշխատակիցների պարգևատրման արարողությունը: ՀՀ մաքսային համակարգի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ մաքսային համակարգի զարգացման գործում ներդրված ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ՊԵԿ մաքսային հսկողության վարչության, մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Ռաֆայել Գրիգորյանը, «Մասշտաբ» ՍՊԸ-ի գլխավոր փորձագետ Միքայել Փաշայանը:

ՀՀ մաքսային համակարգի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ, երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ Գոհար Սահակյանը, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ Գուրգեն Դավթյանը, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվության փոխանակման և կառավարման բաժնի պետ Արսեն Ղարիբյանը: 

Միջոցառման ընթացքում վարչապետին ներկայացվել է Հայաստանի մաքսային համակարգի ստեղծման, կայացման և զարգացման գործընթացը: Նշվել է, որ արդիականացվել են Բագրատաշեն, Գոգավան և Բավրա անցման կետերը: Գյումրի քաղաքում կառուցվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: Կենտրոնում իրականացվում է մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործընթացը՝ ամբողջովին արդիականացված հնարավորություններով ու նոր աշխատաոճով: Գործընթացն իրականացվել է ՀՀ վարչապետի՝ ավտոմեքենաների մաքսային ձևակերպման գործառույթը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ հանձնարարության հիման վրա։ Արդիականացման իր հերթին է սպասում նաև երկրի հարավային սահմանը՝ Մեղրիի սահմանային անցակետը։

Մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Մաքսային ծառայության տեսլականին, որի հիմքում տնտեսվարողներին նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ նոր որակի ծառայությունների մատուցումն է:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: