ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բայդենը նախազգուշացրել է Պուտինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կարող է հանգեցնել հարաբերությունների ամբողջական խզման, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը։

Ըստ ‘’Ռոյթերս’’ լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների, հինգշաբթի ուշ երեկոյան հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահն ասել է, որ նման պատժամիջոցները «վիթխարի սխալ» կլինեն։

Ի պատասխան Պուտինի նախազգուշացումներին, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն էլ ասել է, թե ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները վճռականորեն կպատասխանեն Ուկրաինա ցանկացած ներխուժման:

Հիշեցնենք, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Պուտինի խնդրանքով: Հեռախոսազրույցի նպատակը Ուկրաինայի արևելյան սահմանի շուրջ լարվածությունը թուլացնելու վերջին փորձն է, քանի որ այստեղ են կուտակվել ռուսական բանակի ավելի քան 100,000 թվակազմով ուժեր:

Զորքերի տեղակայումն անհանգստություն է առաջ բերել Արևմուտքում, եւ ԱՄՆ-ը սպառնում է Պուտինին ‘’աննախադեպ’’ պատժամիջոցներով:

Ռուսաստանը հայտարարում է, թե չի պատրաստվում ներխուժել այդ երկիր, և որ զորքերն այնտեղ են զորավարժությունների համար:

ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձինք տեղեկացնում են, որ երկու նախագահների միջեւ զրույցի հնչերանգները եղել են «լուրջ և առարկայական»:

«Նախագահ Բայդենը կրկնել է, որ այս երկխոսություններում բովանդակային առաջընթաց կարող է լինել միայն դեէսկալացիայի պայմաններում», – ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին։

«Բայդենը հասկացրել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները վճռականորեն կպատասխանեն, եթե Ռուսաստանը որեւէ ժամանակ ներխուժում իրականացնի դեպի Ուկրաինա», – հավելել է Փսաքին:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները պատրաստվում են հանդիպել հաջորդ ամիս Ժնևում, և Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը կոչ է արել իր ռուս գործընկերոջը հետամուտ լինել դիվանագիտական լուծմանը:

Հինգշաբթի օրվա հեռախոսազրույցից առաջ իր տոնական ուղերձում Պուտինն ասել էր, թե «համոզված է», որ ինքն ու ամերիկացի իր պաշտոնակիցը կարող են աշխատել միասին` հիմնվելով «փոխադարձ հարգանքի և միմյանց ազգային շահերի վրա»:

Ըստ ‘’Ռոյթերս’’-ի, երկու ղեկավարներն էլ ընդունել են, որ հավանաբար կլինեն ոլորտներ, որտեղ իրենք կարող ենք նշանակալից առաջընթաց գրանցել, ինչպես նաև ոլորտներ, որտեղ համաձայնությունները կարող են լինել անհնար, և որ առաջիկա բանակցությունները ավելի ճշգրիտ կորոշեն դրանց հնարավորությունները»:

Ըստ Սպիտակ տան խորհրդականների, «Բայդենն ընդգծել է հետագա հնարավոր քայլերի մասին, որոնք ներառում են դիվանագիտությունը և զսպվածությունը, ինչպես նաեւ «լուրջ ծախսերն ու հետևանքները»:

Ըստ Բայդենի օգնականների, Ռուսաստանի դեմ Արեւմուտքը կարող է կիրառել այնպիսի միջոցներ, որոնք արդյունավետ կերպով ‘’կանջատեն’’ Ռուսաստանին համաշխարհային ֆինանսական համակարգից՝ միևնույն ժամանակ ավելի զինելով ՆԱՏՕ-ին:

Պուտինը ներկա լարվածությունը համեմատել է Սառը պատերազմի ժամանակաշրջանի Կուբայի 1962 թվականի հրթիռային ճգնաժամի հետ: Վաշինգտոնը նրա պահանջներից շատերը, ներառյալ ՆԱՏՕ-ի ընդլայնումը սահմանափակելու մասին պնդումները, համարում է ‘’անիրականանալի’’:

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: