ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը մեզ ճանապարհ է տալիս մինչև Պարսից ծոց, նույնիսկ կարող ենք Ռուսաստան գնալ Իրանի տարածքով և Կասպից ծովով, իսկ մենք ոչինչ չենք անում

lragir.am-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը

Իրանի խորհրդարանական պատվիրակությունն օրերս Երևանում էր, այցելել են նաև Թուրքիա, Իրանի ԱԳ նախարարն այցելել է Բաքու, որտեղ հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում նոր գլուխ է սկսելու: Ինչպե՞ս եք գնահատում այս այցելությունները, ինչով է այս ակտիվությունը պայմանավորված:

Այս բոլոր զարգացումները ցույց են տալիս, որ իրանցիները շատ զգույշ և ուշադիր են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային փոփոխությունների հարցում: Ադրբեջանի հետ հարաբերությունները միշտ էլ մեծ ելևէջներով են եղել, հիմա էլ կարող է ինչ-որ մի բանից նորից սրվեն կամ հակառակը: Իրենք պարզապես ուզում են տարածաշրջանում չմեկուսանալ, ուշադիր լինեն, որ աշխարհաքաղաքական փոփոխությունները, որի մասին երազում են թուրքերը, տեղի չունենան:

Բաքուն Կապան-Գորիս ճանապարհին մաքսակետ է տեղադրել ու բենզալցակայան կառուցել: Կարո՞ղ ենք ասել, որ ավտոճանապարհը դեպի Նախիջևան բացվում է:

Դա չի բացառվում, որովհետև մեր կառավարությունն էլ է  այդ մասին խոսում: Բոլոր դեպքերում, դա ճիշտ չէ: Եթե անգամ այդ ճանապարհը բացվում է, կարելի է դրա դիմաց շատ ավելի կարևոր մի բան ստանալ, ոչ թե այդպես սուսուփուս զիջել ու ասել՝ ինչ ուզում եք՝ արեք:

Ինչպե՞ս եք գնահատում Երասխ-Նախիջևան-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման հետ կապված հայտարարությունը:

 

Ես միշտ ասել եմ, որ այդ երկաթգծով Ռուսաստան գնալը Հայաստանին ոչինչ չի տալու: Չգիտես՝ բեռներդ տեղ կհասնեն, թե ոչ, մարդիկ ողջ տեղ կհասնեն, թե ոչ: Պատերազմը ոչ միայն չթուլացրեց ադրբեջանցիների հայատյացությունը, այլև կրկնակի, եռակի լկտիացել են: Մենք չենք տեսնո՞ւմ՝ ինչ է կատարվում սահմաններին: Այս իրավիճակում նման նախագծի իրականացումը, նման գումարների ծախսելն այնքան էլ արդյունավետ չէ։

Վարչապետը և իշխանության ներկայացուցիչները ոգևորված տնտեսական օգուտների մասին են խոսում:

Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը ամենասկզբից էլ հայտարարում էր, որ ինչու եք հիմնականում ուշադրություն դարձնում նոյեմբերի 9-ի հայտարարության բացասական կետերի վրա, դա ենթադրում է կոմունիկացիաների բացում, որը շահավետ է Հայաստանին, սակայն ես մշտապես ասել եմ, որ հենց այդ կետը ռումբ է Հայաստանի տակ դրած: Դա այդ հայտարարության ամենավտանգավոր կետն է: Թուրքական անորակ ու էժան ապրանքները լցվելու են հայկական շուկա: Այնպես որ իրենք ոչ միայն մեր տնտեսությունը, այլև առողջությունն են քայքայելու:

Իրանի հետ Հայաստանի հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում:

Քանի դեռ մենք Իրանի հետ խնդիրներ չունենք, մենք կարող ենք Իրանի հետ համագործակցությունը ընդլայնել, այդ թվում ենթակառուցվածքային ոլորտներում: Մենք կարող ենք վերցնել մի կուրս ու հանգիստ գնալ առաջ, բայց մենք այդպես չենք անում: Իրանը մեզ ճանապարհ է տալիս մինչև Պարսից ծոց, նույնիսկ կարող ենք Ռուսաստան գնալ Իրանի տարածքով և Կասպից ծովով: Իսկ Իրանի և Արդբեջանի միջև ի սկզբանե եղել է փոխադարձ անվստահություն, փոխադարձ մեղադրանքներ: Մենք պետք է դա օգտագործենք և էլ ավելի սերտացնենք կապերն Իրանի հետ, ինչը չենք անում:

Այս պահին ես չեմ տեսնում որևէ համատեղ նախագիծ Իրանի հետ, ասենք, այս ճանապարհը համատեղ կառուցում են, այսինչ բանը անում են: Փաստ է, որ Հայաստանի և Իրանի ռազմավարական, ազգային շահերը շատ հարցերում համընկնում են, և պետք է հազար ու մի ձև գտնել ու համագործակցել:

lragir.am

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: