ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչի է պատրաստվում Իրանը Կապանում

Իրանը հյուպատոսություն կբացի Կապանում: Դեկտեմբերի 29-ին տարածված այդ տեղեկությունը բավականին մեծ արձագանք է գտել Հայաստանի հանրային շրջանակներում:

Կապանում հյուպատոսություն բացելու Իրանի որոշումը բնականաբար առավելապես դիտարկվում է հետպատերազմյան նոր իրողությունների և մասնավորապես այդ ամենի հետևանքով Սյունիքի շուրջ նոր իրադրության և զարգացումների համատեքստում: Այդ առումով, Իրանի որոշման հայաստանյան արձագանքներում նշմարվում են անգամ մտքեր, որ Թեհրանն այդպիսով ևս մեկ անգամ հաստատում է Սյունիքի հանդեպ իր մոտեցումները: Այստեղ թերևս շատ դեպքերում նկատի է առնվում այն, որ Թեհրանը պարբերաբար հայտարարել է ռեգիոնալ պետությունների սահմանների անձեռնմխելիության մասին, հայտարարելով, որ այդտեղ իր կարմիր գծերն են: Այդ հայտարարությունները Հայաստանում հաճախ ընկալվել են որպես Սյունիքի պաշտպանության պատրաստակամության դրսևորում: Ահա այդ տոնայնության և տրամաբանության մեջ է ընկալվում նաև Կապանում հյուպատոսություն բացելու Իրանի որոշումը:

Գործնականում սակայն, իրանյան որոշումները այդ առումով թերևս պետք է դիտարկել ոչ այնքան «Սյունիքի պաշտպանության», որքան Սյունիքի շուրջ իրանյան շահերի պաշտպանության միտված որոշումներ: Իսկ այդ շահերը իհարկե լոկ անվտանգային կամ քաղաքական չեն, այլ նաև տնտեսական: Այս տեսանկյունից, Կապանում Իրանի հյուպատոսության հանգամանքը նախ նշանակելու է Սյունիքում իրանյան մշտական այսպես ասած լեգալ ներկայություն, իրադարձությունների զարգացմանն անմիջական և ամենօրյա ռեժիմով թերևս մոտիկից հետևելու և տեղյակ լինելու համար, որովհետև Երևանում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունից պարբերական գործուղումները Սյունիք կարող են լինել հավելյալ տեխնիկական խնդիր: Առանցքային առումով, Կապանում Իրանի հյուպատոսությունը թերևս միտված է ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացի որևէ արդյունքի պատրաստ լինելուն, ընդ որում թե անմիջական տեղեկացվածության առավել բարձր աստիճանի, թե նաև որևէ նոր իրավիճակի դեպքում տեխնիկական «օպերատիվության» համար: Ի դեպ, այստեղ գուցե ավելորդ չէ հիշատակել և այն, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի Կապանից ոչ շատ հեռու հատվածներից մեկը այսպես ասած ադրբեջանական ենթակայության ներքո, մաքսային ռեժիմով:  Ըստ այդմ, առնվազն հարց է նաև, թե կա՞ Իրանի քայլի պարագայում որևէ կապ այդ հանգամանքի հետ, թեկուզ որևէ հեռանկարի իմաստով: Այդ իմաստով, Իրանի որոշումն անշուշտ ողջունելի է, սակայն ոչ այն պատրանքային պատճառով, որ Իրանը գալիս է Սյունիքը պաշտպանելու:

Ողջունելի է այն, որ այդ որոշումը հայ-իրանական տնտեսական և քաղաքական գործակցությունը առարկայորեն խորացնելու կոմունիկացիոն նոր հնարավորություն է, հատկապես Սյունիքի մարզի առումով, երբ հնարավորություն կլինի արդյունավետ աշխատել տեղում և ըստ այդմ ակնկալել այդ աշխատանքի ավելի մեծ արդյունավետություն տնտեսական իմաստով: Ըստ այդմ, հայկական հանրությունից պահանջվում է Թեհրանի որոշման ոչ թե ավելորդ գերագնահատում, այլ հնարավորինս պրագմատիկ գնահատում և դրա ընձեռած նոր հնարավորությունների դիտարկում երկկողմ շահավետությամբ աշխատանքի համար:

1in.am

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Դեկտեմբեր 30, 2021 - 22:03

կոդ: 82505

Աշխարհ

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: