ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ-թուրքական հարցում Վաշինգտոնի «պահեստային» տարբերակը

Մոսկվան պատրաստ է միջնորդել հայ-թուրքական կարգավորման հարցում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ռուդենկոն, նշելով առանց նախապայմանների երկխոսության հանգամանքը: Անկասկած է, որ հայ-թուրքական կարգավորման որևէ գործընթաց հազիվ թե ունենա շատ, թե քիչ հաջողության հեռանկար, եթե այդ հարցում լոյալ չէ Ռուսաստանը:

Հակառակ պարագայում Մոսկվան ի վիճակի է գործի դնել որևէ հեռանկար արգելակելու բազմաթիվ լծակներ ու գործոններ, թե այսպես կոչված փափուկ ուժի, թե կոշտ ուժի տրամաբանության շրջանակում: Սա իրողություն է, որը պետք է հաշվի առնել անկախ դրա հանդեպ վերաբերմունքից: Այստեղ էական է մեկ այլ հարց, թե Ռուսաստանը այժմ որքանով է անկեղծ հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը նպաստելու իր հայտարություններում: Այդ հարցը առկա է առավել ևս այն տեղեկատվության ֆոնին, որը վերաբերում է հայ-թուրքական կարգավորման գործընթացի հարցում ամերիկյան դերակատարմանը:

 
 
Հիշենք, որ հատուկ բանագնացներ նշանակելու մասին Թուրքիայի արտգործնախարար Չավուշoղլուի հայտարարությունից հետո Բլումբերգ գործակալությունը տեղեկություն տարածեց այն մասին, որ Էրդողանը հայկական ուղղությամբ քայլ է անում Բայդենի հորդորին անսալով, որը նրան կոչ է արել կարգավորել հարաբերությունը Հայաստանի հետ: Ըստ Բլումբերգի, Էրդողանը անսալով հորդորին, փորձում է կարգավորել ԱՄՆ հետ լարված հարաբերությունը իր համար բարդ ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրների համատեքստում: Ավելին, այն, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերության հատուկ բանագնած նշանակեց ԱՄՆ-ում իր նախկին դեսպանին, դիտարկվում է դարձյալ ամերիկյան նախաձեռնության կամ միջնորդության վարկածի համատեքստում: Կա՞ հայ-թուրքական կարգավորման գործընթացի առնչությամբ ռուս-ամերիկյան որոշակի մրցակցություն կամ պայքար միջնորդական դերակատարման, համակարգողի կամ մոդերատորի դերի համար: Թե՞ կա «դերերի» բաժանում, այն իմաստով, որ Նահանգները իրենց ձեռքում են պահում նախաձեռնողականությունը կամ մոդերատորությունը, իսկ Ռուսաստանը՝ այդ ամենի վերահսկողություն, հետևելու համար, որ գործընթացը չանտեսի կամ չոտնահարի իր շահերը:

Իհարկե հնարավոր է դիտարկել Ռուսաստանի և ԱՄՆ դերի կամ հավակնությունների վերաբերյալ մի շարք վարկածներ, սակայն մի բան անկասկած է, որ հայ-թուրքական կարգավորման որևէ գործընթացի պարագայում այդ «արտաքին» հանգամանքները լինելու են անխուսափելի: Հետևաբար, այստեղ շատ կարևոր է մի կողմից հայկական կողմի աշխատանքը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ, մյուս կողմից առանցքային նշանակություն ունի, թե Նահանգներն ու Ռուսաստանը ինչպես կաշխատեն միմյանց հետ: Այստեղ իրավիճակը բավականին մշուշոտ է և անորոշ, ինչը անորոշություն է հաղորդում հայ-թուրքական կարգավորման հեռանկարին: Ըստ այդմ, եթե այսօր Մոսկվան պատրաստ է միջնորդել, ապա վաղը կարող է միանգամայն պատրաստ լինել խանգարելուն, եթե դա խանգարելու է Վաշինգտոնի ծրագրերին ու ռազմավարությանը: Եվ այստեղ առաջանում է հարց, թե իրադարձությունների այդպիսի զարգացման ինչպիսի պատասխան կարող է ունենալ Վաշինգտոնը, այդ թվում հայ-թուրքական տիրույթից դուրս:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Դեկտեմբեր 30, 2021 - 13:42

կոդ: 82497

Աշխարհ

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: