Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կարող է ստեղծվել մոտ ժամանակներս. ՌԴ ԱԳՆ
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողով ստեղծել Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: «Ելնում ենք նրանից, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս ։ Որևէ անհաղթահարելի խոչընդոտ այս բարձր մակարդակի պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին չենք տեսնում»,- ասել է նա։ Անդրեյ Ռուդենկոն նշել է, որ Ռուսաստանը մայիսին հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրադրության սրման հենց սկզբից հանդես է եկել որպես միջնորդ` առաջարկելով իր օգնությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև համապատասխան բանակցային գործընթացի գործարկման հարցում: «Նշեմ, որ միջադեպերն ուղղակի կապ չունեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հետ։ Խնդիրը ժառանգություն է ստացել խորհրդային տարիներից և պայմանավորված է երկու երկրների միջև պետական սահմանի միջազգային-իրավական պատշաճ ձևակերպման բացակայությամբ»,- ընդգծել է նա։
armeniatoday.news